Մշակույթ 3 տարի առաջ - 21:46 11-04-2023

Պիկասոյի մահվան 50-ամյակին Նյու Յորքում կցուցադրվեն նկարչի էսքիզների ալբոմները

Ինչպես հաղորդում է Pace պատկերասրահը, նյույորքյան ցուցահանդեսում ներկայացվելու են Պիկասոյի կենդանության օրոք երբևէ չհրապարակված էսքիզներ, որ նա արել է իր ամենահայտնի նկարների համար, ինչպիսիք են “Les Demoiselles d’Avignon” («Ավինյոնի աղջիկները»):

Պիկասոյի էսքիզների ալբոմներն առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին 1986-ին, երբ Pace պատկերասրահը կազմակերպեց Je Suis le Cahier՝ 45 էսքիզների նյույորքյան բեկումնային ցուցահանդեսը, որը հետագայում շրջագայեց աշխարհի թանգարաններում, ներառյալ Լոնդոնի Արվեստի թագավորական ակադեմիան, Չիկագոյի արվեստի ինստիտուտը, Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանը և Ցյուրիխի արվեստի տունը:


Պաբլո Պիկասո, Ինքնադիմանկար, ամառ-աշուն, 1918 թ.

Այժմ, 1973-ի ապրիլի 8-ին Պիկասոյի մահից 50 տարի անց, պատկերասրահը կրկին ցուցադրում է Նյու Յորքում նկարչի 14 էսքիզային գրքերի ցուցահանդեսը, որոնք ստեղծվել են 1900-1959թթ․: Ցուցահանդեսը կբացվի այս աշնանը (նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 23-ը), գրքերը համապատասխան նկարների, լուսանկարների, ֆիլմերի և արխիվային նյութերի կողքին:

Պիկասոն անընդհատ օգտագործում էր իր էսքիզային ալբոմները, թեև իր կյանքի ընթացքում գաղտնի էր պահում դրանք: Ալբոմներից մեկը՝ որ նախատեսվում է ցուցադրել Նյու Յորքում, թվագրված է 1907թ․ և պարունակում է մի շարք ուսումնասիրություններ այն գործիչների համար, որոնք ներառվել են նկարչի՝ Les Demoiselles d’Avignon նկարի մեջ: Մյուս էսքիզների ալբոմը, որ նա վարել է 1918-ին Բիարիցում ռուս բալետի պարուհի Օլգա Խոխլովայի հետ իր մեղրամսի ժամանակ, ներառում է անծանոթ ինքնանկար: 1924-ին վարած երրորդ ալբոմը ստեղծվել է Ֆրանսիական Ռիվիերայում Ժուան-լե-Պինում, սկսվում է 18 էջ գրիչով և թանաքով արված կիթառի տարբերակներով։



Բոլոր էսքիզային ալբոմները փոխառված են մասնավոր հավաքածուներից և չեն վաճառվում։

Նյու Յորքի ցուցահանդեսը կազմակերպվել է Մադրիդի Fundación Almine y Bernard Ruiz-Picasso-ի հետ համատեղ:

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը