Արտաքին 3 տարի առաջ - 21:00 08-04-2023

Չինաստանը Թայվանի նեղուցի շուրջ զորավարժություններ է սկսել

Չինաստանը Թայվանի նեղուցի շուրջ եռօրյա զորավարժություններ է սկսել՝ որպես «խիստ նախազգուշացում»։ Ինչպես փոխանցում է «Deutsche Welle»-ն, զորավարժություններն իրականացվում են այն բանից հետո, երբ կղզու առաջնորդն այցելել է ԱՄՆ և հանդիպում ունեցել Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի հետ։

Չինաստանի բանակի արևելյան հրամանատարությունը հայտնել է, որ զորավարժությունները լուրջ նախազգուշացում են արտաքին ուժերի հետ թայվանական անջատողական ուժերի դավադրության դեմ և անհրաժեշտ քայլ՝ ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ Զորավարժությունների շրջանակներում նախատեսվում է իրականացնել մարտական պատրաստության պարեկություն և վարժանքներ Թայվանի նեղուցում և դրա շրջակայքում, Թայվանից հյուսիս, հարավ և արևելք, ծովում և օդային տարածքում, ինչպես դա նախատեսված էր։

Չինաստանի հրամանատարության հայտարարությունից հետո չճանաչված Թայվանի պաշտպանության վարչությունը հայտնեց, որ նեղուցի վրայով անցել է 42 չինական ինքնաթիռ, որոնցից 29-ը հատել են պայմանական միջին գիծը և մտել ՀՕՊ համակարգերի նույնականացման գոտի։ Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտի մուտքի ռեկորդը գրանցվել է 2021 թվականի հոկտեմբերին, երբ մեկ օրվա ընթացքում այնտեղ մուտք է գործել 56 ինքնաթիռ։

Թայվանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է իրավիճակին եւ բոլոր ջանքերը կգործադրի ազգային անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության համար։

Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ Թայվանի առաջնորդը չպետք է այցելի ԱՄՆ՝ սպռնալով ուժեղ և վճռական միջոցներ գործադրել։ Ավելի ուշ Պեկինը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Թայվանի և ԱՄՆ-ի որոշ անհատների դեմ։

Նշենք, որ Չինաստանը չի ճանաչում Թայվանի ինքնավարության գոյությունը և այն համարում է որպես իր սեփական տարածք։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը