Արտաքին 3 տարի առաջ - 20:20 08-04-2023

Թուրքիան 35 տարում Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները կրճատել է երկու երրորդով

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ վերջին 35 տարվա ընթացքում Թուրքիայի բնական գազի կարիքների մեջ Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է երկու երրորդով։ Այս մասին թուրք պաշտոնյան ասել է CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում։

Դյոնմեզը շեշտել է, որ Ռուսաստանից իրականացվող գազմի մատակարարումների միջոցով բավարարվում է Թուրքիայի գազային կարիքների մեկ երրորդը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի իններորդ ութերորդ նախագահ Թուրգութ Օզալի պաշտոնավարման շրջանում (1983-1993) Ռուսաստանից ներկրվող գազի մասնաբաժինը կազմել է 100%։

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ 2000-ական թվականներին Իրանն ու Ադրբեջանը դարձան Թուրքիային գազ մատակարարող երկրներ։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիան սկսեց համագործակցություն հաստատել նոր պետությունների և էներգիա արտահանողների հետ։

Վերջինս միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ Թուրքիայում սպառվում է երկիր ներկրվող գազի շուրջ 99%-ը։ Նրա խոսքով՝ նախորդ տարի երկիրը ծախսել է շուրջ 350 միլիարդ դոլար՝ էներգառեսուրսների ներկրման վրա։ «Ցավոք, մենք հանրապետությունում սպառում ենք ներկրվող գազի 99 տոկոսը, անցյալ տարի մենք ծախսել ենք 350 միլիարդ դոլար էներգառեսուրսների ներկրման վրա, դրա համար էլ մենք զարգացնում ենք ներքին էներգետիկան և փնտրում ենք մեր սեփական ռեսուրսները»,- հայտարարել է նա։

Ֆաթիհ Դյոնմեզը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Սև ծովում հայտնաբերված գազի հանքավայրերը պարունակում են 710 միլիարդ մ3 գազ, որը Թուրքիային կբավարարի 35 տարի։ Նա հավելել է, որ ապրիլի 20-ին Սև ծովի հանքավայրերում հայտնաբերված գազը Սաքարիայի հանքավայրի տարածքով կմտնի ազգային բաշխիչ համակարգ և մայիսից կմատակարարվի սպառողներին։




Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը