Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 08-04-2023

Ադրբեջանն իրեն պահում է Ուկրաինայի պես. Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինն անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությանը։ Ինչպես փոխանցում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը, այս մասին դիվանագետը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Մոհսեն Փաք-Այինը շեշտել է, որ Ադրբեջանն իրեն պահում է Ուկրաինայի պես։

«Ադրբեջանի քայլերը, որոնք հեռու են դիվանագիտությունից, մասնավորապես Թեհրանում Բաքվի դեսպանատան փակումը և իրանցի դիվանագետների արտաքսումը, ինչպես նաև Նախիջևանում իրականացվող զորավարժությունները, նման են Ուկրաինայի սադրանքներին, որոնք նա իրականացնում էր արևմուտքի դրդմամբ՝ Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար»,- գրել է նա:

Դիվանագետը հայտնել է, որ Իրանի իշխանությունները զգոն են, սակայն Ադրբեջանն էլ պետք է ուշադրություն դարձնի Ուկրաինայում ներկայումս տիրող իրավիճակին։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում Սիոնիստական ռեժիմի ազդեցությամբ (նկատի ունի Իսրայելին-խմբ) հակաիրանական դիրքորոշում է որդեգրել։

Նա հավելել է, որ Թեհրանը նախազգուշացրել է Բաքվին՝ տարածաշրջանում ցանկացած արկածախնդրության հնարավոր հետևանքների մասին։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են