Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:37 07-04-2023

Լենան ու իր փաստաբանը չգիտեն, որ «իդիոտ» նշանակում է անասուն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 2-ին վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով ԱԺ նախկին փոխնախագահ, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին հրապարակային ներողություն խնդրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանից:

Լ. Նազարյանը ներողություն պետք է խնդրի հանրապետությունում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում հետևյալ բովանդակությամբ տեքստի հրապարակում կատարելու միջոցով. «Ես՝ Լենա Ռաֆայելի Նազարյանս, 03․06․2021թ․ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իմ կողմից Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից»։

Թագուհի Թովմասյանը դատարան էր դիմել այն բանից հետո, երբ 03.06.2021 թ․ գումարված 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստում, ի թիվս այլ օրենսդրական նախագծերի, քննարկվել է նաև «Թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով այսուհետ թույլատրվելու է ՀՀ-ում արտադրական և արդյունաբերական կանեփի արտադրությունը, վերամշակումը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումը և մեծածախ առևտուրը:

Դատական նիստի ժամանակ Լենա Նազարյանի ներկայացուցիչը հայտնել է, որ «իդիոտ» բառը ծագումնաբանությամբ հունարենից նշանակում է մեկուսացված մարդ, և խնդրել է պատգամավորի հայցը մերժել, քանի որ այն վիրավորանք չի պարունակում: Սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, գտել է, որ «իդիոտկա» արտահայտությունը հասարակության անդամների գնահատմամբ դիտարկվում է որպես հանրության շրջանում պատգամավոր Թովմասյանի արժանիքները ակնհայտորեն նսեմացնող արտահայտություն, քանի որ հայցվորին ենթարկում է ծաղրուծանակի՝ «հիմար մարդ» արտահայտության իմաստով։

Oragir.News-ը, հասկանալու համար, թե ի վերջո ինչ նշանակություն ունի «իդիոտ» բառը, զրուցեց գրականագետ Սերժ Սրապիոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Դալի ռուսերենի բացատրական բառարանում «իդիոտ» բառը ուղղակիորեն բացատրվում է՝ խոսելու, մտածելու անկարող, և համեմատելի է չխոսող բառի հետ։ Լենան ու իր փաստաբանը չեն էլ հասկանում բառի իմաստը, ու բառը՝ 19-րդ դարի բառարանում առաջին իմաստով ձեռք է բերել անասուն իմաստը։ Հիմա ինքը, կարող է, այլ հոմանիշներ է փնտրում, բայց իրենք «ֆռռացնում», «կռուտիտ» են անում, որովհետև այսօր նախ դատական մարմիններն անբողջությամբ ծառայում են իրենց, դրա համար էլ իրենք հիմա ասում են՝ մենք ոչ թե վիրավորել, այլ բնութագրել ենք, որոնք իբրև տարբեր բաներ են, բայց իրականում վիրավորական իմաստով են ասել»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս