Ներքին 3 տարի առաջ - 18:43 07-04-2023

Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունը

Ապրիլի 5-ից 7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները:

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ուսումնական զորամասեր, ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը