Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 07-04-2023

Վրաստանի վարչապետն այցելել է Ադրբեջան, կայացել է Ղարիբաշվիլի-Ալիև հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հանդիպումից հետո Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։

Ալիևը շեշտել է, որ իրենց հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ «Վեց ամիս առաջ մենք ձեր հյուրերն էինք Վրաստանում։ Այսօր դուք Ադրբեջանում եք։ Երբ ես Վրաստանում էի, այցելեցի Մցխեթայի շրջան, այսօր դուք Գաբալայի շրջանում եք։ Կարծում եմ՝ սա շատ լավ ավանդույթ է։ Որովհետև այդպիսով մենք ծանոթանում ենք ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետաքրքիր պատմական վայրերին, և դա էլ ավելի է ամրապնդում մեր բարեկամությունը»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարը հայտնել է, որ երկու երկրները սերտ կապի մեջ են միմյանց հետ։ Նրա խոսքով՝ Վրաստանը և Ադրբեջանն ընկերներ են ու դաշնակիցներ, իսկ երկու ազգերը կապված են եղբայրական կապերով։ Ալիևն ասել է, որ այսօր կողմերի միջև քննարկված բոլոր հարցերը նպատակ ունեն խորացնել երկկողմ համագործակցությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ երկու ժողովուրդների ապագայի համար։

Ղարիբաշվիլին իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ միայն Վրաստանի բարեկամն է, այլև կարեւոր ռազմավարական գործընկերը։ Նա նշել է, որ Վրաստանը և Ադրբեջանը երկար տարիներ տարբեր ոլորտներում պատմական նախագծեր են իրականացրել, որոնք ավելի են միավորել երկու ժողովուրդներին ու երկրներին։

Վերջինս շեշտել է, որ իրենց հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է։ Նա այս համատեքտում նշել է ավելի շատ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։












Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են