Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:57 06-04-2023

Տարիներ շարունակ զենքի փոխարեն ձեռք ենք բերել մետաղաջարդոն. Արծրուն Հովհաննիսյան

«Երրորդ-չորրորդ դեպքն է՝ հնդկական մեդիան արտահոսք է կատարում։ 155-մմ-ը փողի տրամաչափն է՝ ՆԱՏՕ-ական տրամաչափ է, որոնք ի վիճակի են խոցել մոտ 40 կմ», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ այդ հրանոթը գազավորված է, իսկ Հնդկաստանը 50-60 տարի օգտվում էր բացառապես խորհրդային հրանոթներից։

«Եթե մեր կյանքում՝ վերջին երեսուն տարվա ընթացքում, ձեռք բերենք քանակ, լավ կլինի։ Ես դեռ տարիներ առաջ եմ գրել, որ Հնդկաստանը ռազմավարական հետաքրքիր ուղղություն է, ինչու․ քանի որ Հնդկաստանը մեծ արևմտյան տեխնալոգիաներ է կիրառում զենք զինամթերքի արտադրության ոլորտում։ Հնդկաստանը վերջին 10-15 տարիների ընթացքում ռազմական գիտության, այդ թվում՝ ռազմատեխնիկական համար մեկ սպունգն է աշխարհում, քաշում է ամեն ինչ»։

Անդրադառնալով ՀՀ անվտանգությանը՝ ասաց. «ՀՀ-ին պետք է համապարփակ անվտանգային համակարգ, որի իդեալական տարբերակները գոյություն ունեն Շվեյցարիայում, Թայվանում։ Ինձ համար ամենօրյա մտածմունքի առարկա է, շարունակել բանակը մոդեռնիզացնել այն տեմպերով, ինչպես անում են շատերը, թե՞ օրինակ բանակ սահմանի ու զինվորի խնդիրը լավացնել։ Տարիներ շարունակ զենքի փոխարեն ձեռք ենք բերել մետաղաջարդոն»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում