Բանակցություններ են անցկացվում երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ։ Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Անդրադառնալով «Ալեքս Տեքստիլ»-ում կատարված ստուգումներին, Ռուստամ Բադասյանն ասաց, որ
հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Ալեքս գրուպ» ընկերությունում խուզարկությունների համար պատասխանատու է Քննչական կոմիտեն։ Պաշտոնյան պարզաբանեց, որ հայտնաբերվել են սերվերներ, որոնցում եղել են տնտեսվարող սուբյեկտների գաղտնի շրջանառություններ։
«Մեզ մեղադրում էին, որ կա «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի գլխավոր մրցակիցը, որն իբր կազմակերպել է այս ամենը։ Այս ամենը մեզ մոտ ժպիտ առաջացրեց։ Ի վերջո, մենք չէին կարող այնպես անել, որ այդ սերվերում նաև տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընկերություններից մեկի մասին տեղեկություն հայտնվի»,- պարզաբանել է Բադասյանը։
Նա հույս է հայտնել, որ այն լրագրողները, ովքեր հայտնել են այս մասին, այժմ կկարողանան ավելի ճշգրիտ տեղեկատվություն հաղորդել իրենց ընթերցողներին և դիտողներին՝ նոր հանգամանքների ֆոնին:
«Կասկածներ կան նաև այլ տնտեսվարող սուբյեկտների մասով, որոնց մասին չեմ խոսի»,- ընդգծեց պաշտոնյան՝ վստահեցնելով, որ ՊԵԿ-ն աշխատում է առավելագույնս թափանցիկ և հայտնեց, որ վերջերս մոտ հինգ աշխատակից կալանավորվել է կամ նրանց կոռուպցիայի մեղադրանքներ են ներկայացվել։
«Բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ում մոտ ստվերային շրջանառություն կամ հարկային պարտավորությունների խախտում հայտնաբերվի՝ անկախ քաղաքական պատկանելությունից և հայացքներից կամ որևէ կապերից, Հայաստանի օրենսդրության շրջանակներում հավասար վերաբերմունք կդրսևորվի»,- ընդգծեց պաշտոնյան։
Մանրամասները՝ տեսանյութում։