Ներքին 3 տարի առաջ - 13:19 06-04-2023

Ադրբեջանցիները մեղվի փեթակներ են ավիրել․ Տեղ և Կոռնիձոր գյուղերում անկայուն վիճակ է

Զոհված զինծառայողների ծնողներն և ազատամարտիկները նորից մեկնեցին Սյունիք։

Oragir.News-ի հետ զրույցում ազատամարտիկ Նարե Սոսեն հայտնեց, որ Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ավելին՝ անընդհատ խնդիրներ են ի հայտ գալիս։

Նարե Սոսեի խոսքով՝ այս անգամ խնդիր է ստեղծվել մեղվաբույծների հետ․ «Մեղվապահներին հանել են իրենց տարածքից և ասել, որ այդ տարածքը արդեն վերահսկելի չէ։ Թշնամին քանդել է մեղվի փեթակները:

Ասել են, որ հայերը հեռանան և թողնեն այն, ինչը կա, որովհետև շուտով այդ տարածքներում այլևս հայեր չեն լինելու»,- ասաց։

Նարե Սոսեն տեղեկացնում է, որ ՏԵղ և Կոռնիձոր գյուղերում բավական լարված իրավիճակ է եղել։ Հնչել են կրակոցներ, բայց հետո իրավիճակը հանդարտվել է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան