Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:44 05-04-2023

Քաղաքապետի ընտրությունների մասով իշխանությունները նոր ծրագիր ունեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Երեւանի քաղաքապետարանում կայանալիք արտահերթ նիստն իրականում տեղի չի ունենա: Խոսքն այն նիստի մասին է, որտեղ, իբր թե, պետք է ընտրեին Երեւանի նոր քաղաքապետին: Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գնալ այլ ճանապարհով: Մեր տեղեկություններով՝ որոշում է առկա, որ ավագանու անդամները չեն գնա, չեն գրանցվի նիստին եւ, հետեւաբար, նաեւ քվորում չեն ապահովի:

Այդ նիստի ժամանակ Լեւոն Հովհաննիսյանը, որը հիմա կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ նախագահում նաեւ ավագանու նիստերը, կհայտարարի քվորման բացակայության մասին, եւ ընտրությունները կչեղարկվեն: Արդյունքում կունենանք մի իրավիճակ, երբ Լեւոն Հովհաննիսյանը կմնա ու կղեկավարի այնքան ժամանակ, մինչեւ տեղի կունենան Երեւանի ավագանու հերթական ընտրությունները:

ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն ասում են, որ այս պահի դրությամբ իշխանական վերնախավում որոշված է, որ այդ ընտրություններն արտահերթ կերպով չեն լինի, այլ կօգտագործեն այս ընթացքում առկա ժամանակը, որպեսզի լավ աշխատեն եւ սեպտեմբերին կարողանան մասնակցել ընտրություններին՝ Տիգրան Ավինյանի դեմքով: Սա է իշխանությունների այս պահի ծրագիրը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան