Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:50 04-04-2023

Իրանը պատրաստակամություն է հայտնել ականազերծման ոլորտում իր փորձը փոխանցել Հայաստանին

Իրանի Իսլամական Հանրապետության ականազերծման ազգային կենտրոնի ղեկավար Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադին հայտարարել է, որ Իրանը շատ փորձառու է ականազերծման գործում և պարաստ է իր փորձը Հայաստանին փոխանցել։ Այս մասին տեղեկացնում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան հիշեցրել է, որ նախորդ տարի սեպտեմբերին Հայաստանի և Իրանի միջև ականազերծման ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

«Իրանի և Իրաքի միջև համատեղ ականազերծման համագործակցությունը, Իրանի և Հայաստանի Հանրապետության մարդասիրական ականազերծման կենտրոնի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ականազերծման կենտրոնի աշխատանքներից են միջազգային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադին ականազերծման միջազգային օրվան նվիրված ելույթում ասել է, որ Իրանի և Իրաքի միջև ութնամյա պատերազմից հետո Իրանի արևմտյան և հարավարևմտյան շրջաններում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում մնացել էր մոտ 20 միլիոն տեսակի ականներ և միլիոնավոր պայթուցիկ նյութեր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը