Ներքին 3 տարի առաջ - 14:42 04-04-2023

Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ ՄԻՊ-ը դիմել է ՆԳՆ՝ պարզաբանում ստանալու համար

ՄԻՊ-ը ԶԼՄ մշտադիտարկաման արդյունքում դիմել է ՆԳՆ՝ պարզաբանում ստանալու համար։ Այս մասին, Oragir.News-ի հետ զրույցում, ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Ամալյա Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՄԻՊ գրասենյակն ինչ քայլեր է ձեռնարկում՝ օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ։

«2023թ-ի ապրիլի 2-ի միջադեպի վերաբերյալ կատարվել է ԶԼՄ մշտադիտարկում ՄԻՊ-ում, որի արդյունքում, վեր հանված ուսումնասիրությունների հիման վրա, գրություն է հասցեագրվել ՆԳՆ, որով պարզաբանումներ ենք պահանջել»,- նշեց Մարգարյանը և հավելեց, որ լրացուցիչ արձագանք լինելու դեպքում անպայման կհայտնեն։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Կասկադում հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով ԱԺ նախագահին, նրա ուղղությամբ բացականչել է՝ դավաճան: Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է գալ և բռնել Կարենի ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալենի հրահանգը, որից հետո Սիմոնյանը մոտեցել է Մկրտչյանին, պատասխան հայհոյանք հնչեցրել նրա հասցեին եւ թքել է քաղաքացու աչքին։

Ավելի ուշ Սիմոնյանը գրառմամբ անդրադարձել էր միջադեպին՝ նշելով, թե «․․․«ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու, ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու