Ներքին 3 տարի առաջ - 21:22 02-04-2023

Դարձել են շենքի «բիբիսի», բամբասող բաբո. որն է Աննա Հակոբյանի գրառման իրական մոտիվացիան

44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ Զինվորական, կամավոր, սպա։ Տավուշի Աճարկուտ գյուղում հայտարարել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Նա Աճարկուտ գյուղում մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձի միջոցառմանը: Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում Աննա Հակոբյանը գրել է․ «Մի՛ սպանեք մարտում զոհվածներին»։

Արտահայտությունն իհարկե, որն արել է Աննա Հակոբյանը, շատ է զայրացրել օգտատերերին։ Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Արկադի Մեհրաբյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի հնչեցրած մտքին՝ ասաց.

«Քանի որ իրենք անմեղսունակ են ու իրենց հասցեին ինչ ասես ասում են ու իբրև իրենք մեղավոր չեն, դա իրենց համար բոլորովին նորմալ է։ Ես իրական թիվը դասալիքների չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում եղել են, բայց հիմա դա որպես ի՞նչ են ասում։ Իրենց պետք է միշտ ձեռքի տակ ունենալ նման թեմաներ, արդեն էական չէ ռեալ ու ոչ ռեալ փաստեր, կերակրելու ինֆորմացիա կոպիտ ասած՝ իրենց վրայից ուշադրությունը ցրելու համար։

Առհասարակ մարքեթինգը դրա վրա է կառուցված, հենց իրենց վրա շատ է լինում ճնշումը, նեղն են գցում ու հանկարծ մտածում են, որ ժողովուրդը կարող է հիասթափվել իրենցից, հատուկ ինֆորմացիաներ են ջրի երես հանում, որ շեղեն։ Այնքան արտահայտություններ են արել, որ արդեն մարդկանց վրա ոչ մի բան էլ չի ազդում, ու այն մտքից հետո, երբ ասում էր, որ հնարավոր է՝ առանց զոհերի լիներ ամեն բան, ու զոհվածների ծնողներն առնվազն պետք է գնային, մորթեին իրեն, հերոս տղերքը, ովքեր գնացել, կռվել ու չէին փախել, կամ վիրավոր են եղել, պետք է մի բան ասեյին, որովհետև իր ասածով՝ տղերքը պետք է դառնային էշ նահատակ, կոպիտ ասած։

Մի խոսքով՝ այս ամենի մոտիվը ուշադրությունը շեղելն է իրենց վրայից, ժողովրդին էլ իրենց կողմից լուրջ քննարկվող բաներն էլ հետաքրքիր չեն, եթե անգամ լավ բան էլ են արել, դա ոչ մեկին պետք չէ։ Իրենցը շենքի «բիբիսի»-ների նման անկապ բաներ ասելն է, շենքի բաբոների նման՝ բամբասանքի մակարդակի խոսակցություններով ժողովրդին զբաղեցնում են»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում