Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:55 01-04-2023

ՀՀ ինքնիշխան տարածքի և սահմանների խախտման պատասխանատուները պետք է պատժվեն. Երվանդ Թարվերդյան

ՀՀ ինքնիշխան տարածքի և սահմանների խախտման պատասխանատուները պետք է պատժվեն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը․

«Մեծագույն մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Սյունիքի մարզում թշնամու տարածքային և դիրքային առաջխաղացման մասին լուրերին։ Առավել անընդունելի է դրա հստակ պատասխանատուների շրջանակի լղոզումը։ Ադրբեջանական կողմի նոր դիրքավորումների մասին պաշտոնական հաղորդագրությունը տարածել է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ-ն, հետևապես՝ պետք է հանգամանորեն ներկայացնի իրավիճակը։

Նախ, անհրաժեշտ է հասկանալ, թե այդ ո՞ւմ կամայական որոշման արդյունքում է թշնամի պետության հետ ՀՀ պետական սահմանի պահպանության գործառույթը վերցվել ՀՀ ԶՈՒ-ից և փոխանցվել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանմանը, որոնք անհամեմատ ավելի քիչ թվակազմ ունեն, թեթևազեն են և բացարձակ այլ գործառույթներ ունեն։ Օրինակ, նրանք ոչ թե դիվերսիաներ կանխող են, ինչպես դիրքապահ զինծառայողները, այլ ընդամենը սահմանի երկայնքով պարեկություն անող։

Սյունիքի խոշորագույն գյուղական համայնքներից մեկի՝ Տեղի արոտավայրերն ու խոտհարքներն անցել են թշնամուն, իսկ գյուղը հայտնվել է ուղիղ նշանառության տակ։ Ո՞վ պետք է պատասխան տա Հայաստանի սուվերեն տարածքի հերթական զիջման համար, ընդ որում՝ առանց դիմադրության, առանց գեթ մեկ կրակոցի։ Ինչքա՞ն է շարունակվելու այս արատավոր ընթացքը, ո՞ր բնակավայրերին է հասնելու, և ո՞վ է կրելու դրա պատասխանատվությունը։ Եթե Ադրբեջանն արդեն ամրակայվել է մեր տարածքում զբաղեցրած դիրքերում, ինժեներական աշխատանքներ է կատարել, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով է հարկադրված հետ քաշվելու։

Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության պահպանումը շարունակում եմ համարել մեր օրակարգի կարևորագույն խնդիրը։ Ես և մեր քաղաքական թիմն անելու ենք ամեն հնարավորը՝ հանրային պատասխանատվության դաշտ բերելու այս կործանարար զիջումների բոլոր մեղավորներին ու պատասխանատուներին»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը