Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:26 01-04-2023

«Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

2023թ.՝ մարտի 31-ին, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային փակ քննարկման ավարտին, որին մասնակցում էին բացառապես պատգամավորներ և Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, տեղի է ունեցել անցանկալի միջադեպ:

Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ, ՔՊ կուսակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը չհիմնավորված ագրեսիվ վարքագիծ է դրսևորել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը նրան հորդորել է չգոռգոռալ: Վլադիմիր Վարդանյանը շարունակել է անհարգալից վերաբերմունքը և գոռգոռոցները, կտրուկ ոտքի է կանգնել և ագրեսիվ շարժվել դեպի Մհեր Սահակյանը:

Մհեր Սահակյանը, ինքնապաշտպանվելով, ձեռքի մեկ հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանին և միջադեպի զարգացումը կանխելով՝ հեռացել է սենյակից:

Միջադեպից հետո Մհեր Սահակյանը գտնվել է «Հայաստան» խմբակցությունում: Ժամանած ոստիկանության աշխատակիցներին ասվել է, որ Մհեր Սահակյանը պատրաստ է ինքնակամ ներկայանալ ոստիկանության բաժին: Այդ պահին խմբակցության սենյակ է մտել Ալեն Սիմոնյանը և անհավասարակշիռ վարքագծով սպառնալիքներ հնչեցրել, որից հետո ոստիկանությունը, առանց հիմքի անհամաչափ ու բիրտ ուժ է կիրառել պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ՝ վերջինիս բերման ենթարկելով ոստիկանության բաժին:

Միջադեպի վերաբերյալ քննչական կոմիտեն ուղղորդված և միակողմանի հայտարարություն տարածեց՝ առանց ականատես ընդդիմադիր պատգամավորներին հարցաքննելու, իրականությունը պարզելուն ուղղված նվազագույն ջանքեր գործադրելու` ընդդիմադիր պատգամավորին ոչ իրավաչափորեն ձերբակալելով: Սա քաղաքական հայացքներով պայմանավորված հստակ խտրականության ևս մեկ փաստ է, քանի որ իշխանական պատգամավորների կողմից համանման և առավել տգեղ միջադեպերի պարագայում կամ քրեական վարույթ չի նախաձեռնվել կամ ծածկադմփոց է արվել: Ավելին՝ իշխանական պատգամավորների կողմից նման վարքագիծը քաջալերվում է պաշտոնատար անձանց կողմից:

Միջադեպի առնչությամբ քպ-ականների և իրավապահ համակարգի ցուցաբերած վարքագիծը հերթական անգամ փաստում է նրանց կողմից երկրի անվտանգային կարևորագույն օրակարգերը ստվերելու, հանրության ուշադրությունը շեղելու, դրանք հետևողականորեն սեփական իշխանությանը ծառայեցնելու, երկակի ստանդարտներ կիրառելու քաղաքականության մասին:

Մինչդեռ Ազգային ժողովում համանման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն է, օրենսդիր մարմնի աշխատանքներում և պատգամավորների միջանձնային հարաբերություններում կարգավիճակով պայմանավորված օրենսդրական և էթիկայի կանոնների անթույլատրելի խախտումները:

Դատապարտում ենք ներկայացուցչական բարձրագույն մարմնում մեծամասնության որդեգրած այս քաղաքականությունը, իրավապահ մարմիններին սեփական իշխանությանը ծառայեցնելու և վերջիններիս կողմից ջանասիրաբար կատարելու գործելակերպն ու երկակի ստանդարտների անթաքույց կիրառումը:

Պահանջում ենք դատական և իրավապահ մարմիններից՝ դադարել կատարել օրվա իշխանությունների հակաօրինական պահանջները, առաջնորդվել պետական շահի գիտակցմամբ՝ Սահմանադրության և օրենքներին համապատասխան:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և տեղական հաստատությունների ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի քաղաքական իշխանությունների հակաժողովրդավարական և հակաօրինական այս վարքագծի վրա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի