Արտաքին 3 տարի առաջ - 15:45 01-04-2023

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար

Եվրոպական հանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար։ Ինչպես փոխանցում է REUTERS լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է The Sun պարբերականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ արդեն իսկ առաջարկել են Ուրսուլա ֆոն դեր Լեյեն ստանձնել դաշինքի ղեկավարումն այս տարվա հոկտեմբերին։ Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կավարտի իր լիազորությունները, ինչպես նախատեսված էր հոկտեմբերին, այն բանից հետո, երբ նրա մանդատը երեք անգամ երկարաձգվեց և զբաղեցրեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղրի պաշտոնն ընդհանուր առմամբ գրեթե ինը տարի:

The Sun պարբերականը, վկայակոչելով իր բրիտանական աղբյուրները, հայտնում է, որ Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, վետո կկիրառի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ընտրության հարցում՝ հաշվի առնելով Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում երկրի զինված ուժերը ղեկավարելու նրա վատ փորձը։

Գերմանական Welt am Sonntag պարբերականը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղարին փոխարինելու ամենաբարձր շանսեր ունեցող թեկնածուներն են սպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլասը:

Հիշեցնենք, որ Oragir.News-ը, դեռևս շաբաթներ առաջ էր հայտնել, որ Եվրոպական հանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վաշինգթոնը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին համարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նախընտրելի թեկնածուն։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»