Ներքին 3 տարի առաջ - 22:42 31-03-2023

Մեզ ուզում են համոզել, որ Մհեր Սահակյանը ԱԺ միջանցքներում «վազել է» շուրջ 17 րոպե․ շրջանառվում է ԱԺ միջանցքից տեսանյութ

Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Սարգսյանը իր էջում գրել է․

«Քիչ առաջ հավաստի աղբյուրի լրատվականը տարածել է Մհեր Սահակյանին վարկաբեկելու նպատակ հետապնդող տեսանյութ։

Տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է, որտեղ ներկայացված են ժամանակագրորեն միմյանց հակասող կադրեր։

Այսպես, ըստ տեսանյութի, դեպքը տեղի է ունեցել 11։15-ին։ Հաջորդ կադրում երևում է վազող մարդու կադր ժամը 11։08-ին, իսկ ահա երրորդ կադրում պատկերված են ԱԺ միջացքները ժամը 11։25 րոպեին։

Հիշատակության արժանի է հատուկ պահպանվող պետական շենքի ներքին տեսագրությունների հայտնվելը հավաստի աղբյուրի լրատվականում։

Ինչևէ, հիմա էլ վահագնալեքսանյանները և տարոնչախոյանները մեզ ուզում են համոզել, որ Մհեր Սահակյանը ԱԺ միջանցքներում «վազել է» շուրջ 17 րոպե։

Քանի կար, ասում էին «թաքնվել է զուգարանում», հիմա էլ ասում են`«վազելով փախել է»` հերքելով զուգարանում թաքնվելը։

Հասկանում ենք` հարվածը ծանր է եղել և ցավոտ։

Սպասում ենք տարոնչախոյանական հաջորդ կապկումներին»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր