Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:53 31-03-2023

Պուտինը հաստատել Է Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն Է տվել արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր խմբագրմանը։ Համապատասխան հրամանագրի ստորագրման մասին նա հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ:

ТАСС գործակալությունից հայտնում են, որ փաստաթուղթը սահմանում է երկրի միջազգային գործունեության առաջնահերթ ուղղությունները, նպատակներն ու խնդիրները. այն ճանապարհային քարտեզ Է լինելու ՌԴ ԱԳՆ-ի և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների համար։

Ըստ Պուտինի՝ միջազգային կյանքում արմատական փոփոխությունները պահանջում էին լրջորեն ճշգրտել Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը և մյուս փաստաթղթերը։

«Այսօր մեր օրակարգի առաջին կետով կքննարկենք Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը. միջազգային կյանքում արմատական փոփոխությունները մեզնից պահանջում են լրջորեն ճշգրտել ռազմավարական պլանավորման հանգուցային փաստաթղթերը, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը, որտեղ նշված են սկզբունքները, խնդիրները, դիվանագիտական ​​գործունեության առաջնահերթությունները», - ասել է ՌԴ ղեկավարը:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգում նշվում է, որ Ռուսաստանը հատկապես կարևորում է Չինաստանի և Հնդկաստանի հետ կապերի համակողմանի խորացումը և համակարգումը: «Ռազմավարական նպատակներին հասնելու և ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն իրագործելու համար առանձնահատուկ նշանակություն ունի եվրասիական մայրցամաքում գտնվող ուժի ու զարգացման բարեկամական ինքնիշխան գլոբալ կենտրոնների հետ կապերի համապարփակ խորացումը և համակարգումը», - նշվում է փաստաթղթում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան