Ուղիղ եթեր
Բավարարված չենք հանդիպումից․ կացարանում հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողները հանդիպել են զինդատախազի հետ
copy image url

Բավարարված չենք հանդիպումից․ կացարանում հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողները հանդիպել են զինդատախազի հետ

Ներքին 2 տարի առաջ - 20:33 30-03-2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողներն այսօր՝ մարտի 30-ին, հանդիպել են ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ:

Նշենք, որ գործով տուժող ճանաչված ծնողները դժգոհ են և՛ վարույթն իրականացնող մարմնից, և՛ պետական կառույցներից: Նրանց ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը դեպքի հանգամանքները պարզելու նպատակով մի քանի տասնյակ գրություններ է ուղարկել տարբեր կառույցների, սակայն պատասխաններից ևս դժգոհ են։

ՀՀ զինվորական դատախազի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանն ասաց, որ լիարժեք բավարարված չեն հանդիպումից․

«Ամբողջը քննչական գործողության փուլում է, գաղտնիք է, չենք կարող բացահայտել: Հույս ունենք, որ գործը ճիշտ ուղղությամբ է գնում: Հարցերը տվել ենք, դրանց շրջանակներում քննություն է ընթանում, նախաքննական գաղտնիք ես չեմ կարող հայտնեմ: Մենք լիարժեք բավարարված չենք հանդիպումից»,- պատասխանեց զինծառայողի հայրը:

Հրդեհից զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն էլ նշեց, որ ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը չի բացառել, որ զինվորական կացարանի հրդեհի գործով այլ անձանց նկատմամբ նույնպես քրեական հետապնդումներ կիրականացվեն:

«Դատախազությունը պատասխանել է, որ այլ վարկածների գոյությունն այս պահին բացառված չէ. ընթանում է ստուգողական, քննչական, դատավարական գործողություններ՝ հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ: Կոնկրետ որևէ արդյունք որևէ վարկածի վերաբերյալ մեզ չի տրամադրվել սպառիչ տեղեկություն: Այս պահին այս վարույթի շրջանակներում թվով 5 անձ է քրեական հետապնդման ենթարկվում: Մամուլի ասուլիսին հրապարակված հարցերն այսօր բարձրացվել են: Բոլոր հարցերի վերաբերյալ ստացվել են տեղեկություններ»,- ասաց Նորայր Նորիկյանը:

Հարցին՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, փաստաբանը պատասխանեց, որ դատախազների փոխանցած տեղեկության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել, քանի որ հարցաքննության համոզմունք չի ձևավորվել քննիչների մոտ: Լեյտենանտի փոխանցած տեղեկության մասով, ըստ փաստաբանի, սպառիչ պատասխան են ստացել, որը նա չցանկացավ բարձրաձայնել, բայց ասաց, որ այն ավելի մեծացնում է կասկածամտությունը: Փաստաբանը հավաստիացրեց, որ այդ հարցում ևս իրենք հետամուտ են լինելու:

Փաստաբանը նաև հայտնեց, որ իրենք տեղեկացված են, թե կացարանից որ մարմինն է դուրս բերել զինծառայողների մարմինները: Ճշտող հարցին՝ արդյո՞ք ԱԻՆ փրկարարները, Նորիկյանն ասաց. «Ես չհերքեմ ձեր ասածը և չհաստատեմ էլ»:

Անդրադառնալով դեպքի վայրում հնարավոր տեսանկարահանումներ անելուն, փաստաբանն ասաց, որ բացառում է, որ այնտեղ տեսանկարահանումներ և լուսանկարահանումներ արված չլինեն.

«Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ պայմաններում են տեսանկարահանողները կամ լուսանկարահանողները տեսել զոհված զինծառայողներին: Այդ տարածքում եղել են տեսանկարահանող սարքեր, դրանց բովանդակության վերաբերյալ էլ մենք այս պահին չունենք տեղեկատվություն: Անձամբ տեսել եմ այդ զինվորական կացարանի դիմացի մայթում գտնվող շինության վրա տեսանկարահանող սարք, թեև դա որոշակի այլ ուղղությամբ էր, չեմ կարող հաստատել կամ հերքել, թե հրդեհի բռնկման պահին այդ սարքն աշխատե՞լ է, թե՞ ոչ, կամ ո՞ր ուղղությամբ է տեսանկարահանում իրականացվել»:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է