Ներքին 3 տարի առաջ - 19:11 30-03-2023

ԿԳՄՍ նախարարի և կաթողիկոսի հանդիպումը շոշափելի արդյունք չի տա. գնացել էր օրհնություն ստանալու

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և փոխնախարար Արա Խզմալյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Քննարկվել են նաեւ պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրում ընդհանուր սկզբունքներին եւ փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության անխաթար պահպանությանը վերաբերող հարցեր։

Հետաքրքիրն այն է, որ ներկայիս իշխանության որևէ պաշտոնյա, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, երբևէ վեհարանում հանդիպման չեն եղել։

Oragir.News-ը հանդիպման ակնկալիքների վերաբերյալ զրուցեց Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենալ հանդիպումից, ասաց. «Ես չեմ կարող իմանալ, թե իրենք ինչ են ուզում, ես որտեղի՞ց իմանամ։ Հանդիպումը եղել է վեհափառի հետ, քաղաքավարի այց էլ չանե՞ն մի անգամ, չայցելե՞ն, չտեսնե՞ն, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը չստանա՞ն»։

Աջապահյանի խոսքով՝ այստեղ մեսիջ ուղարկելու հարց չկա. «Նոր նախարար է, միշտ էլ բոլոր նոր նախարարները այցելել են վեհափառին, օրհնություն են ստացել, խնդիրների լուծման ճանապարհներ ու ուղիներ միշտ էլ փնտրել են․ դա նորություն չէ։ Ոչ մի հարցի շուրջ քննարկում չի եղել, վեհափառը ցանկություն է հայտնել քննարկումները շարունակել։ Հանդիպումից շոշափելի արդյունք չի կարող լինել»։

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձրաձայնել էր եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ՝ հաստատելով, որ պետություն-եկեղեցի երկարատեւ աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է ապահովել մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը, ձեւավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմք կազմել մեր ժողովրդի առաջընթացի, ապահով ու բարօր կյանքի համար։ Այս իմաստով՝ Նորին Սրբությունը նկատել էր, որ եկեղեցու ակնկալությունն է, որ վերսկսվեն ձեւավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները եւ առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան