Փետրվարին կենսաթոշակառուները 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են արել ՀՀ-ում

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:19 30-03-2023
2023թ-ի փետրվարին ՀՀ կենսաթոշակառուներն իրականացրել են 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ թոշակների հետվճարային համակարգի ներդրումից հետո այդ ցուցանիշը աննախադեպ աճ է գրանցել։
«Ուզում եմ հիշեցնել, որ 2022-ի փետրվարին այս ցուցանիշը ձգտում էր 0-ի, իսկ դեկտեմբերին և հունվարին` 2.7 միլիարդի շրջանակներում էր, ինչը նշանակում է, որ ամսական 20-25 տոկոսով աճի տեմպը մենք շարունակում ենք պահել։ Փետրվարին այս առևտրի արդյունքում 286 մլն 711 հազար դրամ վերադարձնում ենք կենսաթոշակառուներին:

Եթե 2022-ի հունիիսի վերջի դրությամբ Հայաստանում կար շուրջ 22 հազար ակտիվ POS-տերմինալ, այսօրվա դրությամբ այդ թիվը եռապատկվել է: Կարող ենք ասել, որ գրեթե բոլոր գյուղական վայրերում անկանխիկ առևտրի հնարավորություն է ստեղծվում: Սա բերում է ստվերի կրճտման լրացուցիչ էֆեկտի»,-ասաց վարչապետը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ 2022 թվականի հունիսի մեկի դրությամբ անկանխիկ գործարքներ կենսաթոշակառուների 1,8 տոկոսն է կատարել, իսկ փետրվարի 1-ի դրությամբ 17,5 տոկոսն արդեն իրականացվում է անկանխիկ: «Հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով անցած տարվա ընթացքում անկանխիկ վճարումները կազմել են 1,3 տրիլիոնը գերազանցող թիվ: Դա նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 58 տոկոսով ավել է»,- ասաց ԿԲ նախագահը:

Կառավարության նիստում Փաշինյանն անդրադարձավ նաև Առևտրի շրջանառությանը,որն, ըստ տնտեսական աճի ցուցանիշի, մոտավորապես 18 տոկոս աճ է ունեցել, ինչը ոչ միայն ֆիզիկական ծավալների ավելացման հետ է կապված, այլ նաև թափանցիկ առևտրի ցուցանիշ է: «Ուզում եմ արձանագրել նաև, որ փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը՝ 2,1 անգամ, իսկ ներմուծումը՝ 163 տոկոսով: Շինարարությունը շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13,9 տոկոս, ծառայությունները՝ 21 տոկոս:

Արդյունաբերության աճը նախորդ տարվա փետրվարի համեմատ այս փետրվարին աճել է 0,7 տոկոսով: Մենք խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և տեսանելի աճ արձանագրել, և խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ, մենք ռազմավարական նպատակ ենք ձևակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել»,- ասաց նա:

Ամփոփելով՝ վարչապետը շեշտեց, որ արդեն 2 ամիս ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում և հավելեց, որ մասնավոր և պետական հատվածի առաջնային խնդիրն է այս տեմպը պահպանել, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրը և տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովենք։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին