Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:04 30-03-2023

Ապրիլի 1-ից ավտոապահովագրման սակագները կազատականացվեն

Ապրիլի 1-ից Հայաստանում կմեկնարկի ավտոապահովագրման սակագների ազատականացված համակարգը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հիշեցրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Ավտոսեփականատերերի համար մենք ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգ, որը նախկինում, ըստ էության չենք ունեցել։ Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը»,- ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը նաև նշեց, որ ազատական համակարգի գործարկմամբ կվերանան նաև վարորդի անհատական վարքի հետ կապ չունեցող նախկինում գործող կարգավորումները։ Օրինակ` նախկին կարգով սահմանված էր տաքսիստների կամ մինչև 80 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենաների սեփականատերերի համար համընդհանուր մոտեցում, քանի որ այդ խմբերը համարվում էին ռիսկային։

Նոր օրենքով այս մոտեցումները վերացվում են, և բոլորի համար գործելու է բացառապես անհատական մոտեցում` ըստ վարորդի կարգապահության գնահատականի։

«Ապրիլի 1-ից գործելու է նաև առցանց հարթակ, որտեղ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս քաղաքացին տեսնելու է միանգամից բոլոր ապահովագրական ընկերությունների գնային առաջարկները։ Եվ, ըստ այդմ, կարողանալու են ընտրել իրենց համար լավագույն գին–որակ հարաբերակցությունը»,- ասաց ԿԲ նախագահը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ազատականացված համակարգի գործարկմամբ ՀՀ ավտոսեփականատերերի 56 տոկոսի համար ապահովագրության գինը նվազելու է, 21 տոկոսի համար մնալու է նույնը, մնացած 33-ի համար` թանկանալու։

Փաշինյանը նաև շեշտեց, որ նոր կարգը և գնային առաջարկների տարբերությունը թույլ կտա նաև պետական մարմիններին ապահովագրության գնման ընթացակարգն անցկացնել բացառապես մրցութային կարգով։
«Վերջ, այս թեման փակեցինք, այլևս որևէ գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի»,- ասաց վարչապետը` ընդգծելով, որ կհաղթի այն ընկերությունը, որը կառաջարկի նվազագույն գինը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»