Ներքին 3 տարի առաջ - 12:33 30-03-2023

Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ

Հակակոռուպցիոն կոմիտեում այսօր՝ մարտի 30-ին, մեկնարկել է 44-օրյա պատերազմում «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև Գլխավոր դատախազության անգործության դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատական նիստին հայտարարեց, որ ոչ պատշաճ դատախազի մասնակցություն է ապահովվել սույն բողոքի քննությանը. «Նկատի ունենալով այն, որ այստեղ ոչ թե վիճարկվում է դատախազության անգործությունը դիմողների կողմից հաղորդման ընթացքը լուծելու վերաբերյալ»:

Դատախազն իր անհամաձայնությունը հայտնեց ներկայացված դիրքորոշման հետ, նշելով, որ ներկայացված հաղորդումը կցվել է կոնկրետ քրեական վարույթին, եւ նշված քրեական վարույթի շրջանակներում ինքը հանդիսանում է որպես հսկող դատախազ:

Դատավորը հայտարարեց, որ քիչ առաջ դատարանի աշխատակազմ է ստացվել բողոքի վերաբերյալ նյութերը, որին պետք է կողմերը ծանոթանան: Այդպիսով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 17-ին:

Դատական նիստից հետո Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների ծնողների կարծիքով իրենց կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ Գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն:

Նա հայտնեց, որ դատախազությունը որոշել է հաղորդումը կցել գեներալ Մոսվսես Հակոբյանի գործին. «Այդ երկու գործերը մեկ մյուսից էապես տարբերվում են, չեն վերաբերում նույն թեմային: Մեր հաղորդումը վերաբերում է նրան, որ Փաշինյանը հայտարարել էր՝ «կարող էր պատերազմը չլիներ եւ 5 հազար զոհերը չէին լինի, կլիներ նույն վիճակն առանց զոհերի», այդ հանգամանքն է ծնողներին հիմք տվել հաղորդում ներկայացնելու»:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան