Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:59 29-03-2023

Իշխանությունն այժմ բանակցում է հաջորդ կապիտուլացիան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք Բերձոր «վերադարձել են ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական ճանապարհով»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է օկուպացված Բերձորում իր հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ալիևը շեշտել է, որ Բերձորի գրավումը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է իրենց հիմնական խնդիրներից մեկը։ Նրա խոսքով՝ շրջանի հարավային հատվածն իրենք գրավել են պատերազմի ժամանակ՝ դուրս գալով Ստեփանակերտ-Բերձոր ճանապահին։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ այս գործողությունները, ինչպես նաև Շուշիի գրավումը, հանգեցրին Հայաստանի կապիտուլյացիային․ «Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին ասում էր՝ Ղարաբաղը Հայաստան է, և վերջ, ստիպված եղավ ընդունել իր պարտությունը, և 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի կողմից ստորագրվեց կապիտուլյացիայի ակտը»։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով թեմային, ասաց. «Ասում են՝ մեր պայմանները ընդունելու դեպքում այն, ինչ ձեզ կմնա, այնքան էլ լավ չի լինի, ամեն ինչ շատ պարզ է, ու Ձեր այն հարցին, թե ինչ է բանակցում ՀՀ ղեկավարությունը, ապա պետք է ասեմ, որ ՀՀ ղեկարությունն այժմ բանակցում է հետագա կապիտուլացիայի հարցի շուրջ, ինչ ուզում, զիջում է, ու հույսը դնում արտաքին ուժերի վրա, վայնասուն բարձրացնում, բայց իրականում ոչ մի քայլ չի անում՝ սեփական դիրքերը և՛ դիվանագիտական, և՛ նախկին դաշնակիցների շրջանում բարելավելու, ռազմական, տնտեսական ու քաղաքական ոչ մի քայլ չի՛ անում։ ՀՀ-ն պատանդ է Նիկոլ Փաշինյանի ձեռքին, և սողացող կործանման է նա մեզ տանում։ Հույսը միշտ կարելի է կապել տարբեր շրջանակների հետ՝ անգամ այլմոլորակայինների, բայց հույսը մի բան է, իրականությունն այլ բան։ Եթե հույսը չեն կապում այլ ուժերի հետ, ապա պետք է հստակ իմանանք՝ եթե հույսն Արևմուտքի հետ են կապում, ապա արդյո՞ք Արևմուտքը Ադրբեջանն ու Թուրքիան համարում է թշնամի ու կարող են մեզ օգնել։ Եվ եթե նույնիսկ օգնեն զենքի և զորքերի միջոցով Իրանի և Ռուսաստանի դեմ, պատրա՞ստ են մեզ օգնել որքան որ պետք է, այսինքն՝ պետք է հստակեցնել, թե ինչի՞ վրա է հույսը դրված, իսկ եթե ինչ-որ անհասկանալի հույս է, ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ քննարկելու բան կա»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էւ նաև, որ երկար տարիների բանակցությունների ընթացքում միջնորդները մշտապես առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերել Բերձորի շրջանի նկատմամբ, իսկ Հայաստանը, ընդհանուր առմամբ, անընդունելի է համարել շրջանի վերադարձն Ադրբեջանին։ Նա նաև հերթական անգամ մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նշելով, որ վերջիններս բանակցությունների միջոցով փորձել են ամրապնդել այսպես կոչված «օկուպացիան»։ Ալիևը միևնույն ժամանակ դժգոհել է Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի «անարդար ու բացասական վերաբերմունքից»՝ նշելով, որ դա պատահական չէ։

Անդրադառնալով պատերազմից հետո Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին՝ նա նշել է, թե, իբր դա «դեռևս հայամետ, կաշառակեր և հակաադրբեջանական խմբի արգասիքն է, որում առաջատար դեր ունեն նաև ֆրանսիացի պատգամավորները»։

Բացի այդ՝ Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ «հակաադրբեջանական ուժերը տեսել են Ադրբեջանի ճկուն կամքը»։

«Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել։ Մենք դա ապացուցեցինք Հայաստանին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում, իսկ Հայաստանի հովանավորներին՝ պատերազմից հետո երկուսուկես տարվա ընթացքում։ Մենք հաղթեցինք նրանց և ևս մեկ անգամ ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ կարող ենք և հասնելու ենք մեր ուզածին»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
22:00 Ճգնաժամ ավտոշուկայում. ով և ինչպես է «փոշիացնում» էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է