Ներքին 3 տարի առաջ - 21:11 29-03-2023

Մինչև «սակուրա» օպերացիան` Ավինյանի օգտին պատրաստ էր քվեարկել Երևանի 3,1 տոկոսը

«Վերջին ամսի ընթացքում հարցում չենք իրականացրել, մեկ կամ երկու ամսից կսկսենք իրականացնել ամեն ամիս և մինչև ընտրությունները կունենանք այդ տվյալները»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե Երևանի ավագանու՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ հարցումներ իրականացվել են արդյոք, ում օգտին են քվեարկելու երևանցիները։

Նավասարդյանը նշեց, որ հունվարին են հետազոտություն անցկացրել, բայց այդ հետազոտությունների արդյունքները այնքան էլ համոզիչ չեն, քանի որ ամբողջ պատկերը չեն կարող ամփոփել։

«Երկու ամիս առաջ մենք իրականացրել ենք, բայց այդ պատկերը այդքան էլ ճիշտ չէր, քանի որ ինչպես հիմա, այն ժամանակ էլ հստակ չկային այն մարդկանց անունները, ովքեր մասնակցելու են ընտրություններին։ Երբ մոտենա ընտրությունների ժամանակը, և ուրվագծվի, թե ովքեր են նախատեսում իրենց թեկնածությունները դնել, մենք այդ ցանկի վերաբերյալ հարցում կիրականացնենք և պատկերը կներկայացնենք հանրությանը»։

Հարցրինք Նավասարդյանին՝ ինչ պատկեր ունենք հունվարին անցկացված հետազոտության արդյունքում, Ավինյանի օգտին քվեարկողները արդյոք շատ են։

«Հունվարին իրականացված հարցումների կտրվածքով եթե նայենք, Ավինյանի ռեյտինգը 3,1 տոկոս էր, բայց դա հիմք վերցնել և ասել՝ կունենա հաջողություն, թե ոչ ընտրությունների ժամանակ, դեռ վաղ է, քանի որ գործընթացը շատ հեռու է մեկնարկից, և մենք դեռ հստակ չգիտենք, թե ովքեր են մասնակցելու, հստակ ովքեր են թեկնածուները լինելու»,- ասաց նա։

Հարցին, թե այն ժամանակ, երբ հետազոտություն էին իրականացնում, որպես քաղաքապետի թեկնածու շրջանառվում էր նաև Նատալյա Ռոտենբերգի անունը, հարցումներում նրա անունը հիշատակվե՞լ է, կա՞ն երևանցիներ, որ ցանկություն ունեն Ռոտենբերգին ընտրելու։

«Նրա անունը ընդհանրապես չեն նշել, քանի որ հստակ անուններ չկային։ Մեր հարցը եղել է այսպես․ ո՞ւմ կցանկանայիք տեսնել Երևանի քաղաքապետ, մարդիկ էին անուններ հրապարակում։ Հունվարի տվյալներով, եթե ես չեմ սխալվում, հարցվածների մոտ 18 տոկոսը այն ժամանակ ասում էր, որ կընտրի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, մոտ 6 տոկոսը նշել էր Հայկ Մարությանին, 3,1 տոկոսը նշել էր Ավինյանին։ Սրանք հունվար ամսվա տվյալներն են և կարող են փոփոխվել՝ պայմանավորված նրանով, թե ով կառաջադրվի և ինչպիսի ծրագրով կգա և ինչպիսի քարոզարշավ կիրականացնի»,- ասաց Նավասարդյանը և հավելեց․ «Ես կարծում եմ՝ հունիս ամսվա հետազոտություններն ավելի ճիշտ և ավելի նկարագրական կլինեն, որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչպիսի արդյունք կլինի կայանալիք ընտրությունների ժամանակ»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան