Արտաքին 3 տարի առաջ - 17:00 28-03-2023

Ռուսաստանն ակնկալում է արագ արդյունքի հասնել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանակցություններում. Ռուսաստանի ԱԳՆ

Պաշտոնական Մոսկվան առաջընթաց է ակնկալում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ լիարժեք համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցություններում։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը՝ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցություններից առաջ։

Ռուսական կողմը նշել է, որ ակնկալում է այս հարցում արագ արդյունքի հասնել։

«Մենք առաջընթաց ենք արձանագրում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում։ Արդեն տեղի է ունեցել խորհրդակցությունների վեց փուլ։ Ակնկալում ենք հնարավորինս շուտ հասնել ցանկալի արդյունքի։ Սա լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանը, որի ծավալները շարունակում են աճել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ կողմերը տարբեր մակարդակներում՝ այդ թվում նաև ամենաբարձր, պահպանում են քաղաքական երկխոսության բարձր դինամիկան։ Հայտարարության համաձայն՝ Մոսկվայի և Թեհրանի միջև շփումներ են իրականացվում արտաքին գործերի նախարարությունների, կառավարությունների, խորհրդարանների, անվտանգության խորհուրդների քարտուղարների և այլ կառույցների ու կազմակերպությունների միջոցով։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Աբդոլլահյանը մարտի 29-ին կայցելի Ռուսաստանի Դաշնություն և հանդիպում կունենա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան նախատեսված էր դեռևս այս տարվա հունվարի 17-ին, սակայն կողմերի համաձայնությամբ այն հետաձգվել էր։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում