Ներքին 3 տարի առաջ - 10:19 28-03-2023

Հայփոստի մարզային բաժանմունքներում կմատուցվեն նաև պետռեգիստրի ծառայությունները

ՀՀ մարզերում՝ մարզկենտրոնից դուրս բնակվող քաղաքացիները կարող են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված իրենց դիմումները ներկայացնել Հայփոստի 850 բաժանմունքներում՝ առանց մարզկենտրոնում տեղակայված գրասենյակ այցելելու։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հայփոստի բաժանմունքների կողմից իրականացվում է գրանցման/հաշվառման հետ կապված հետևյալ գործառույթների իրականացմամբ պայմանավորված դիմումների ընդունումը և արդյունքային փաստաթղթի հանձնումը դիմում ներկայացրած անձին․

1․ Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում/կրկին հաշվառում.
2․ Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանում.
3․ Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման տվյալների փոփոխություն.
4․ Անհատ ձեռնարկատիրոջ քաղվածքի տրամադրում.
5․ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սկզբնական պետական գրանցում (հաստատված նմուշային կանոնադրությամբ).
6․ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն.
7․ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի և մասնակիցների մասին տեղեկությունների փոփոխություն
8․ Փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն․
9․ Փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխություն։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան