Ուղիղ եթեր
Հայկական թատրոնը նույնքան հին է, որքան հունականն ու հռոմեականը
copy image url

Հայկական թատրոնը նույնքան հին է, որքան հունականն ու հռոմեականը

Մշակույթ 2 տարի առաջ - 19:34 27-03-2023
Հայկական թատրոնը համարվում է աշխարհի հնագույն թատրոններից մեկը։ Այն նույնքան հին է, որքան հունականն ու հռոմեականը։

Հայկական թատրոնը, սակայն, մեծ թափով վերելք ապրեց հելլենիստական ժամանակաշրջանում, երբ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո հունական մշակույթը տարածվեց Արևելքում։

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ՝ մ.թ.ա. 69 թ. Տիգրան Մեծ արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն, ով ողբերգություններ էր գրում, Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում ստեղծել էր հելլենիստական ոճի թատրոն։ Պատմական աղբյուրների համաձայն՝ այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յասոնի գլխավորությամբ մի թատերախումբ, իսկ մ.թ.ա. 53 թ. բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը:



Այդ ներկայացման ժամանակ ասպարեզ է բերվել Խառանի ճակատամարտում սպանված հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի գլուխը։ Հույն դերասան Յասոնը, վերցնելով այն, ոգևորված արտասանել է ողբերգության համապատասխան հատվածը․ «Բերում ենք սարից նոր կտրած բաղեղը, որը որսի երջանիկ արդյունք է»։ Ենթադրվում է, որ այդ տեսարանը նախապատրաստել է Արտավազդ Բ-ն՝ նշանավորելով իր և պարթևաց թագավոր Որոդեսի դաշինքն ու հռոմեական բանակի դեմ տարած պարթևների հաղթանակը։

Այսպիսով, արդեն մ․ թ․ ա․ 1-ին դարում Հին Հայաստանում կար պրոֆեսիոնալ թատերական մշակույթ, որը, սակայն, ուներ իր նախապատմությունը՝ հիմնականում կապված կրոնական հավատալիքների հետ, երբ յուրաքանչյուր աստվածության պաշտամունքն ուղեկցվում էր իրեն հատուկ ծիսակարգով, որը ներառում էր տաճարներում խաղարկվող որոշակի սրբազան ներկայացումներ։ Բացի քահանաներից և քրմուհիներից՝ սրբազան ծեսերին մասնակցում էին տաճարներում ապրող տարբեր դերասաններ, պարողներ, երգիչներ, երաժիշտներ:



Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը: 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։

Հետագա դարերում Հայաստանում գործող ինքնատիպ ժողովրդական թատրոնների մասին վկայություններ կան հայ պատմիչների երկերում, իսկ մանրանկարչական որոշ ձեռագրերում պահպանված են դիմակավոր դերասանների պատկերներ։


Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը