Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:39 27-03-2023

Փրկություն եմ ուզում․ Գառնիկը չի դիմանում ամպուտացված ոտքերի ցավին

«Ծանր վիճակում եմ, ցավերին չեմ դիմանում, շնչառական ապարատը նոր են հանել, բայց ցավերս ոչ մի կերպ չեն մեղմանում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հաշմանդամ Գառնիկ Հակոբյանը։

12 տարի առաջ հիվանդության արդյունքում անդամահատել են նրա երկու ոտքերը։ Գառնիկ Հակոբյանը ապրում է իր առողջության հետ անհամատեղելի պայմաններում։ Խոնավ ու մութ սենյակն էլ իրենը չէ, պատկանում է եղբորը։

«Երեք ամիս է` հիվանդանոցներում եմ, բայց ոչ մի օգուտ։ Հանրապետական հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունք տարան, սիրտս պետք է բուժեին, հետո տարան թոքերի բաժին։ Ողնաշարիս ցավն էլ մի կողմից։ Չեմ դիմանում, դաժանա, փրկություն եմ ուզում»,- ասում է Արարատի մարզի Այնթափ գյուղի 61-ամյա բնակիչը։



Գառնիկ Հակոբյանն ասում է՝ եթե կարողանար պրոթեզներ կրել գոնե աշխատանք կփնտրեր․ «Ծայրահեղ ցավերս մի կողմից են, մյուս կողմից էլ հոսանքի վարձը չեմ վճարել, ուզում են անջատեն»։

Ասում է՝ եթե ֆինանսական հնարավորություն ունենար, կբուժեին իրեն, որովհետև մեր երկրում անվճար ոչինչ չեն անում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը