Ներքին 3 տարի առաջ - 13:33 27-03-2023

Իսկ ինչո՞ւ Երևանի քաղաքապետ չառաջադրել Ռամիլ Սաֆարովին․ Նաիրա Զոհրաբյան

Իշխանասարի դիրքերը թուրքին հանձնելուց մի քանի օր հետո իշխանասարցիք, Մայա Պլիսեցկայայի հայտնի պռիժոկով, գնացին ու իրենց համար համայնքապետ ընտրեցին Իշխանասարի դիրքերը թուրքին հանձնած նիկոլականության ներկայացուցչին։ Այս մասին ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա, մասնավորապես, գրել է․

«Իսկ ինչո՞ւ Երեւանի քաղաքապետ չառաջադրել Ռամիլ Սաֆարովին

Իշխանասարի դիրքերը թուրքին հանձնելուց մի քանի օր հետո իշխանասարցիք, Մայա Պլիսեցկայայի հայտնի պռիժոկով, գնացին ու իրենց համար համայնքապետ ընտրեցին Իշխանասարի դիրքերը թուրքին հանձնած նիկոլականության ներկայացուցչին։

Նրանց գլխին ավտոմատ չէին պահել ու չէին սպառնացել թլպատել. նրանք գիտակցած, ինչքան որ աղերս ունեն «գիտակցություն» կենսաբանական եզրույթի հետ, գնացին ու ընտրեցին սեփական մորթը։
Հիմա երեկվանից էս ի՞նչ ռաբիս ողբ եք բարձրացրել Սիսիանի ընտրությունների մասով։

Եթե Անգեղակոթում, որի միջով Ալիեւը շուտով ճանապարհ է վերցնելու, բեսեդկում թառած բիձեն, նարդի շխկացնելով համոզում է, որ Սյունիքի կեսը թուրքինն է, սիսիանցիների վրա՞ ինչի եք զարմացել։
Ու ընդհանրապես, չե՞ք հոգնել էս ռազմահայրենասիրական, նամշահոտ, հակաէսթետիկ պաթոսից, որի անունը հայրենասիրություն եք դրել ու ամեն անգամ տեկտոնիկ, հրաբխային շոկ եք ապրում, որ ձեր կողքի հայը, ում որդուն, կամ հարեւանի որդուն տարել՝ գիտակցված, հաշվարկված, պայմանավորված, բայրաքթարների տակ սպանել են, նորից ընտրում է իր որդուն սպանողին։

Ու սա ստոկհոլմյան սինդրոմ էլ չի, սա հիշողություն չունեցող անասունի սինդրոմ է, ու հերիք է քծնեք անասունին, մտածելով, թե նրան կբացատրեք հայրենիքը թուրքին հանձնելու՝ «գրական գեղարվեստական սյուժեի կործանարար ռիսկերը»։

Լավ, չհասկացա՞ք, որ չեք կարող ու չի ստացվելու։ Թե՞՝ էդպես կոմֆորտ է, թավալվել ֆեյսբուքյան գազոններում, հայրենիքի մասին ոտանավոր գրել ու կոչ անել, որ չընտրեն հայրենիքը հանձնողին։
Սիսիանը ի՞նչ պակաս Իշխանասար է ո՞ր։

Լավա չեք ասում՝ սիսիանցուն տարան՝ ավտոմատը պահեցին գլխին ու ստիպեցին ընտրել կապիտուլյացիայի պապային։
Հա, իշխանությունն իր բոլոր լծակները օգտագործել է՝ ինչպես բոլոր իշխանությունները, հա, ըստ լուրերի, փող բաժանվել է ու բաժանողներից մեկն էլ եղել է բարգավաճից ժամանակին թռած մի համբալ, բայց էդ մարդիկ գնացել ու ընտրել են Արցախը հանձնողին ու առաջիկա մեկ երկու ամսում՝ իրենց հարակից գյուղերը հանձնողին։ Ընտրել են գիտակցված՝ էլի եմ կրկնում, ինչքան որ իրենք կարող են առնչվել «գիտակցություն» ուղեղային երեւույթի հետ։

Վաղը նույնը լինելու է Երեւանում։ Եթե միավորվելու եւ մահապարտների մեկ ճակատով ընտրությունների գնալու փոխարեն ամեն կուսակցություն գրկի իր 3-4 տոկոսանոց թեկնածուին ու զբաղվի քաղաքական անանիզմով, Նիկոլի դրած ցանկացած թեկնածու, անգամ եթե դա լինի Ռամիլ Սաֆարովը, ընտրվելու է Երեւանի քաղաքապետ։ Հա, հենց տենց։

Իսկ իրականում, ոչ մեկդ էլ երեկվա ընտրության արդյունքից զարմացած չեք։ Պարզապես, նման դեպքերի համար «սազում է» հայրենաշունչ ոտանավոր երկնել՝ դե, դա էլ անում եք։ Ու վսյո։
Հաջորդ կանգառը, սեպտեմբեր, Երեւանի ավագանու ընտրություններ, որտեղ կրկնվելու է Սիսիանի նույն սցենարն ու մասիվցի մի բիձա, անգեղակոթցի երեկվա բիձու նման, շաշկի խաղալով կպատմի, որ Էրիվանը թուրքի պատմական հայրենիքն է եւ ուրեմն, ամեն ինչ ok է, baby»։

Հիշեցնենք, որ ավագանու ընտրություներում Իշխանասարում հաղթել է ՔՊ-ն։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ