Ներքին 3 տարի առաջ - 11:13 26-03-2023

Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին․ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ու Թուրքիայի հավաքականներին դիտարժան խաղի համար։

«Սպորտը պետք է կամրջի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»,- գրել է նա։