Արտաքին 3 տարի առաջ - 18:00 25-03-2023

Թեհրանը հերքում է իր մասնակցությունը Սիրիայում ամերիկյան բազաների նկատմամբ իրականցված հարձակմանը

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի խոսնակ Քայվան Խոսրավին հերքել է ամերիկացի պաշտոնյաների այն պնդումները, թե Իրանը մասնակցել է Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան անօրինական բազաների նկատմամբ իրականացված հարձակումներին։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Սիրիայի կառավարության խնդրանքով ահաբեկչության և Իսլամական պետության ներկայացուցիչների դեմ պայքարելու նպատակով այդ երկրի տարածքում ստեղծված բազաների նկատմամբ հարձակվելու ցանկացած պատրվակ անմիջապես կարժանանա համարժեք պատասխանի: Նա նշել է, որ Վաշինգտոնը, հորինված ճգնաժամեր և կեղծիքներ ստեղծելով, չի կարող ԱՄՆ ռազմական ուժերի կողմից օկուպացված պետությունների բնական և իրավական արձագանքը կապել այլ երկրների հետ։

Խոսրավին ասել է, որ Իրանը շատ է տուժել Սիրիայում կայուն անվտանգությունը վերականգնելու համար օտարերկրյա աջակցություն վայելող ահաբեկչության դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ Թեհրանը դեմ է ցանկացած գործողության, որը վտանգում է այդ երկրի կայունությունը։

Վերջինս նշել է, որ վերջին երկու օրվա ընթացում բոլորի համար ակնհայտ է Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի կողմից Իսլամական պետությանը ցուցաբերվող աջակցությունը՝ սեփական քաղաքական նպատակների համատեքստում։ Նա հայտնել է, որ ամերիկյան ուղղաթիռները մի քանի թռիչքներով Իսլամական պետության ահաբեկիչներին տեղափոխել են Սիրիա՝ երկրում անկայունությունը մեծացնելու նպատակով, ինչի համար նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հիշեցնենք, որ Սիրիայում ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացված հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտություն չի փնտրում։ Նա պնդել էր, որ ամերիկյան ռազմական հարձակումն իրականացվել է ի պատասխան Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից Սիրիայի արևելքում գտնվող ռազմաբազայում ամերիկյան զորքերի վրա կատարված հարձակման։





Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի