Ներքին 3 տարի առաջ - 16:31 25-03-2023

Չեմ բացառում, որ թվերն ուռճացված են, ու գումարի մի մասը գրպանել են․ Երևանի նախկին քաղաքապետ

«Ես տեղեկացա, որ ինչ-որ սակուրաներ են գնել Ճապոնիայից ու շատ թանկ են վճարել դրանց համար։ Իմաստ չկար այդքան գումար ծախսելու այդքան ծառ գնելու»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի հաստաբուն, առողջ ծառերը նոր սակուրաներով փոխարինելու՝ քաղաքապետարանի որոշմանը։

«Չեմ բացառում, որ այդ թվերն ուռճացված են, ըստ երևույթին, այդքան չէին վճարել։ Հավանաբար համաձայնության են եկել ու որոշակի գումարներ իրենցով են արել։ Հանրությունը տեղեկացված չէ։ Հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե ոնց է եղել, ինչպես է եղել, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, անընդհատ հատարարում էր՝ ժողովուրդ, ես գալու եմ՝ ձեզ հարցնեմ, սա անեմ, նա անեմ։ Հիմա կամայական որոշումներ են կայացնում թե՛ ինքը, թե՛ մյուս պաշտոնյաները՝ առանց հաշվի առնելու հանրության կարծիքն ու տեսակետը»,- ասաց նա։

Բազեյանն անդրադարձավ նաև բնապահպանների դիտարկմանը, որ մայրաքաղաքի ծառատեսակներն առավելագույնս հարմարեցված են տեղի բնակլիմայական պայմաններին, իսկ սակուրաների տեղադրման պարագայում կարող ենք կանգնել բնապահպանական ու կենսաբանական խնդիրների առջև։

«Կարծում եմ, որ պարզապես կամայական որոշում է կայացվել։ Բուսաբանների ու բնապահանների կողմից որևէ ուսումնասիրություն չի իրականացվել։ Նաև, կարծում եմ, որ ներկայիս Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանին ստիպեցին հրաժարական տալ, որպեսզի պայմաններ ստեղծեն՝ Ավինյանին քաղաքապետ ընտրեու համար։ Կարծում եմ, որ քաղաքապետի ընտրություները որքան ուշ տեղի ունենան, այնքան լավ։ Որովհետև քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության է, իրենք օգտագործելու են իրենց վարչական լծակներն ու հաջողության հասնեն Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Եթե մինչև մայիս հաջողվի ազատվել այս իշխանություններից, ապա այդ ժամանակ քաղաքապետի ընտրությունները կլինեն ավելի մաքուր ու արդար»,- ասաց նա։

Երևանի նախկին քաղաքապետն անհրաժեշտ է համարում քաղաքապետարանի պարզաբանումը, թե ինչու են այդքան գումարներ ծախսվում՝ Ճապոնիայից սակուրաներ բերելու համար։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան