Ներքին 3 տարի առաջ - 16:16 25-03-2023

Իմ հաջողությունների համար ինձ եմ շնորհակալ․ Գագիկ Սուրենյան

«Իմ հաջաղությունների համար ինձ եմ շնորհակալ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 20-ի N307-Ա որոշմամբ՝ Օդերևութաբանի օրվա կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Գագիկ Սուրենյանը պարգևատրվել է վարչապետի շնորհակալագրով։

«Մենք ունեցել ենք վաստակաշատ պրոֆեսորներ, ովքեր իրենց վճռական ազդեցությունն են ունեցել իմ՝ որպես մասնագետ կայանալու գործում»։

Հարցին՝ ովքեր են այդ պրոֆեսորները, Սուրենյանն ասաց․ «Ռիանոս Մկրտչյանը՝ ԵՊՀ դոկտոր, պրոֆեսոր, Ալբերտ Թորոսյանը՝ գիտությունների թեկնածու, դոցենտ, Խաչիկ Նազարյանը՝ գրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աշոտ Խոեցյանը՝ աշխարհագրության գիտությունների դոկտոր պրոֆեսոր, նա իմ թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարն է եղել և այս ոլորտի խոշոր գիտնականներից մեկն է։ Ունեցել ենք այդ ոլոչտի շատ վաստակաշատ գիտնականներ այն ժամանակ, երբ ես սովորել եմ պետական համալսարանում։ Այնպես որ, մեր դասախոսական կազմը, բավականին հարուստ է եղել ականավոր գիտնականներով։ Նրանց մի մասը կա, իսկ մի մասը, ցավոք, չեն աշխատում կամ էլ մահացել են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Գագիկ Սուրենյանը ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ է նշանակվել ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի կառավարման ժամանակ։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան