Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:38 25-03-2023

«Մեր ժամանակների հերոսը» հիասթափված է, բայց երևի դեռ հույսեր ունի

Մեր ժամանակների հերոսը հիասթափված է։ Խոսքը «Դավթյան ֆարմի» հիմնադիր Դավիթ Դավթյանի մասին է, ում «Մեր ժամանակների հերոս» կոչումը իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն էր շնորհել, ավելին՝ նա վերջինն է, ում փակվող գյուղատնտեսության նախարարությունը ոսկե մեդալ է շնորհել։ Միայն թե երբ նախարարությունը փակվում էր, Դավթյանը հիասթափված չէր, թեև գյուտնտեսությամբ զբաղվող մարդու համար դա պետք է որ ազդակ լինել, թե ինչպես է պետությանը վերաբերմանքը այդ ոլորտին նկատմամբ, հիասթափված է ոչ թե պատերազմում պարտության Արցախի 70 տոկոս կորստի, Հայաստանի սուվրեն տարածքների զիջումների, այլ սեփական հողատարածքների կորստի պատճառով։

Ֆեյսբուքյան իր բավական երկար գրառման մեջ Դավթյանը պատմել է նախ իր ոգևորությունների, ապա նաև հիասթափությունների պատճառների մասին․ «Մոտ 8 ամիս առաջ գրավվեցին մեր ընտանիքին պատկանող հողերը` «Դավթյան Ֆարմս»ի հողերի 70%-ը: Նույն հողերը, որը շուրջ 20 տարի փաստացի և իրավաբանորեն կառավարում էր իմ ընտանիքը, և մինչև 2044 թվականը դեռ պետք է աշխատեինք: Գործողությունների ութամսյա քար լռություն պատկան բոլոր մարմինների և ուժային կառույցների կողմից, միայն խոսք և ոչ մի արդյունք»:

Oragir.News-կապ էր հաստատել Դավթյանի հետ՝ բարձրաձայնած խնդրի առնչությամբ որոշ պարզաբանումներ ստանալու, մեզ հետաքրքրում էր նաև, թե արդյոք արևէ արձագանք բաց նամակին առնչությամբ եղել է թե ոչ։ Սակայն Դավթյանը պատասխանել էր, որ նամակում մանրամասն ամեն ինչ գրել էր և որևէ մեկնաբանություն տալու ցանկություն չունի։ Մնում է գուշակել՝ լռությունը սիրելի վարչապետին էլ ավելի չնեղացնելո՞ւ համար է, թե՞ դեռ սպասում է հարմար առաջարկի Նիկոլից։

​​​​​​​

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ