Սպորտ 3 տարի առաջ - 23:52 24-03-2023

Ով մեզ հետ չէ, Թուրքիայի կողմից է. ՀՖՖ նախագահի կեղտոտ խաղը

Հայաստան - Թուրքիա հանդիպման նախօրեիn ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալվել է Պետրոս Ղազարյանին։

Մելիքբեկյանը, շարքային, նախօրոք գրված, պատասխանված հարցերից զատ, նաև վտանգավոր մտքեր արտահայտեց։

Խոսելով լրագրողների աշխատաքի մասին՝ նախկին լրագրողն ասաց․

«Փորձ է արվել ազդել Հայաստանի հավաքականի շուրջ ձևավորվող մթնոլորտի վրա։ Մարգինալ լրագրողները, նախկինում հարգված մասնագետները բացարձակ չեն պատկերացնում իրավիճակը և հիմարություններ են դուրս տալիս։ Հայաստանում փորձեր եղան անհեթեթ արտահայտություններ անելով՝ լարել մթնոլորտը։ Հանրային հեռուստաընկերության եթերով վերջերս արտահայտություն հնչեց՝ հավանական է ՀՖՖ- Փյունիկ լարված հարաբերությունների պատճառով խորհուրդ ենք տվել հավաքական չհրավիրել «Փյունիկի» ֆուտբոլիստին․․․ ես չգիտեմ՝ այս ամենը օգնում է Հայաստանի, թե Թուրքիայի հավաքականին։ Ես կարծում եմ՝ ավելի շատ օգնում է Թուրքիայի հավաքականին»։

Արմենի վերջին միտքը մեկնաբանել ուղղակի անհնար է։ Ֆեդերացիայի նախագահը, ով առիթ է փնտրում կոմպետենտության կոչեր անելու, հորջորջում է անհեթեթ, պառակտիչ միտք, որը հեռու է պրոֆեսիոնալիզմից և արտահայտում է պաշտոնյայի ջղաձգված անմակարդակությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում