Ներքին 3 տարի առաջ - 17:15 23-03-2023

Հակառակորդի կրակոցից զոհված Արշակը երկու եղբայրներից ավագն էր, Ագարակ համայնքից

«Արշակը հանգիստ, բարեկիրթ աշակերտ էր, երբեք կարգազանցություն չեր արել դպրոցում, միշտ ուսուցիչների հրահանգներին հետևել է, դասապրոցեսներին միշտ ներկա է գտնվել»։ Այսպես ներկայացրեց Oragir.News-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի տնօրենն՝ Անժելա Աղայանը, երեկ Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանին։

Աղայանը նշեց, որ Արշակը դպրոցում միշտ իրեն այնպես էր դրսևորում, ինչպես յուրաքանչյուր նորմալ աշակերտ։ «Արշակը երկու եղբայրներից ավագն էր, ընտանիքում չորս հոգով էին, ապրում էր մոր և հոր հետ։ Արշակը այս տարի էր ավարտել դպրոցը, զորակոչվել բանակ։ Փոքր եղբայրը նորից սովորում է մեր դպրոցի 9-րդ դասարանում, ինչպես մեծ եղբայրը, այնպես էլ ինքը դաստիարակության պակաս չունեն, դաստիարակված երեխաներ են»,- ասաց Աղայանը։

Աղայանը մեզ հետ զրույցում ներկայով էր խոսում աշակերտի մասին՝ նշելով, որ դեռ չեն կարողանում ընկալել կատարվածը։ «Արշակը ավելի հասուն դաստիարակությամբ աշակերտ և շրջանավարտ է մեզ համար»։

Աղաջանյանը նշեց, որ իր բնավորությամբ Արշակը աշխույժ էր, շփվող. «Արշակը բոլորի հետ գեղեցիկ, լավ հարաբերությունների մեջ էր, դասընկերների կողմից սիրված, հարգված։ Չնայած նրան, որ հիմա Արշակի դասընկերները տարբեր տեղերում են սովորում, բայց այս պահին միահամուռ մեկ բռունցք են և մեծ ցավ են ապրում Արշակի համար, ինչպես նաև մենք՝ մեր կոլեկտիվով և աշակերտներով»,- ասաց Աղայանը։

Աղայանը նշեց նաև, որ Արշակի հայրը և մայրը Ագարակ քաղաքից են․ «Ոչ միայն Արշակը, այլ նաև մայրը եղել են իմ աշակերտները։ Հայրը, եթե չեմ սխալվում, աշխատում էր պղնձամոլիբդենային կոմբինատում, գեղեցիկ ընտանիք են, որտեղ մեծանում են պարկեշտ երիտասարդներ»,- ասաց Աղայանը և հավելեց, որ Արշակը երբեք կամակորություն չեր անում, լսում և ընդունում էր բոլորի խորհուրդները։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել