Ներքին 3 տարի առաջ - 13:16 23-03-2023

Սահմանվեց ԲՏՃՄ ուղղություններով սովորողներին պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում սահմանեց ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը:

«Մշակվել է մի նախագիծ, որով փորձ է արվել սահմանել թե՛ քաղաքացիների համար անհատական խթաններ՝ սովորելու համար պետության համար գերակա ուղղություններով և մասնագիտություններով, թե՛ ստեղծել մի շրջանակ, որը նպաստելու է հայաստանյան բուհերի միջազգային վարկանիշավորման համակարգերում դիրքերի բարելավմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մասնավորապես, նախագծով բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության համար հիմք են հանդիսացել միջազգային վարկանիշային աղյուսակներում դիրքավորված լինելու հանգամանքը և համալսարանի հետազոտության որակն ըստ ցուցանիշների, մասնավորապես՝ ֆակուլտետների նշումով վերջին 5 տարիների ընթացքում համալսարանի կողմից տպագրված հոդվածում ակադեմիական մեջբերումների ընդհանուր թիվը:

«Այս պահին փաստացի ցանկում ընդգրկվել է 5 բուհ՝ ԵՊՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարանը, Ռուս-հայկական սլավոնական համալսարանը, Հայաստանում ամերիկյան համալսարանը և Ֆրանսիական համալսարանը, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով: Չենք դիտարկել ինֆորմատիկա և ՏՏ ոլորտի մասնագիտությունները՝ հաշվի առնելով այս ուղղություններով դիմորդների և դիմելիության մեծ թիվը»,- ասաց նախարարը:

Նախագծով սահմանված բուհերի համապատասխան մասնագիտություններով 2023-2024 ուստարվա համար նախատեսված են պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ կամ անվճար կոչված շուրջ 200 ընդունելության տեղեր:

Ինչպես նշեց Ժաննա Անդրեասյանը, վերջին տարիներին այս ուղղություններով ընդունվողների 70 տոկոսը արական սեռի քաղաքացիներ են եղել, այս որոշումը կարող է վերաբերել շուրջ 140 քաղաքացու, որոնք կարող են հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը