Ներքին Միտք 3 տարի առաջ - 12:07 23-03-2023

Կարո՞ղ ա ամեն դեպքում մարդկանց խոզուկ կաս բաժանեք կենսաթոշակային համակարգի փոխարեն․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եկավ կենսաթոշակային ֆոնդի տարեկան հաշվետվությունը։ Անցած 2022 թվականին ես ու պետությունը միասին ֆոնդին տվել ենք 437055 դրամ փող, տարվա վերջում էդ փողից մնացել ա 351204 դրամ։

Կարճ ասած ինչ ես էս համակարգի անդամ եմ ֆոնդի բերած ու կորցրած փողերը համարյա զրո բալանս են ունենում։

Իսկ ֆինանսական շուկաները մինչև իմ թոշակի գնալը դեռ մի 4-5 անգամ էլ սրա նման կամ ավելի վատ վայրիվերումներ կունենան։ Ու վերջում, եթե մի բան ստանամ, ապա դա ամենայն հավանականությամբ կլինի իմ ու պետության տված փողերը համապատասխան արժեզրկումով։

Հիմա հարց. կարո՞ղ ա ամեն դեպքում մարդկանց խոզուկ կաս բաժանեք էս կապիկության փոխարեն»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու