Ներքին 3 տարի առաջ - 20:41 22-03-2023

Ինչ սխալ ուզում ես, արա, Սեդա, մեկ է՝ քեզ ենք ընտրելու. ՔՊ-ի մեսիջը

«Իշխանական պատգամավորն ասում է՝ մենք բեսպրեձել ենք, ուզենք, պետք լինի՝ աշխատի, կաշխատի, այսինքն՝ ինքը բացահայտում է այն ամենը, ինչ իշխանությունն անում է այս չորս-հինգ տարիների ընթացքում»- Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությանը։

Փաստաբանի խոսքով՝ Բագրատյանի ասածն ապացույյցն է այն բանի, որ այս իշխանությունն իրավական պետության հիմքերը խախտել է. «Շատ տարօրինակ է այս ամենը, ամեն անգամ զարմանալու նոր առիթ են տալիս իշխանության անդամները, քաղաքական մեծամասնություն ներկայացնող իշխանական պատգամավորը բացահայտ կարողացավ հայտարարել, որ իրավական բեսպրիձել են անում․ ինչ կուզենք՝ կանենք։ Այսպիսով՝ Սեդա Սաֆարյանին մեսիջ ուղարկեցին, որ դու խախտում ես արել, բայց մենք քեզ չենք պատժում․ ինչ սխալ ուզում ես, արա, Սեդա՛, մեկ է՝ քեզ ենք ընտրելու»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում էր ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու՝ «Հայաստան» խմբակցության նախագիծը։

Զեկուցող Արծվիկ Մինասյանին հարց ուղղեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Բավականին մեծ ծավալի աշխատանք եք կատարել, այդ ապացույցները ներկայացնելու համար։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ Ձեր նպատակը ո՞րն է, որ տիկին Սաֆարյանը չշարունակի պաշտոնավարել, թե՞ ուզում եք ուղղակի ցույց տալ, որ գործընթացում խախտումներ կան»։

Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի ուսումնասիրությունը հանրության մոտ խորը կասկածներ էր առաջացրել, որը պետք է փարատվի, մյուս կողմից օրենքը անվերապահ պետք է կատարվի:

Արձագանքելով Սերգեյ Բագրատյանն ասաց. «Եթե ձեր նպատակն է, որ չպաշտոնավարի, դա հնարավոր չէ, որովհետև կարող է հրաժարական տալ և մենք նորից առաջադրելու ենք, նորից անցնելու է՝ այլևս չունենալով որևէ խնդիր։ Այսինքն, եթե նպատակը չաշխատելն է, չի լինի։ Երկրորդ նպատակը, որ ցույց տրվի՝ մենք գործընթացն առաջ ենք տանում, այսինքն՝ փաստաբաններ են դիմել, Դուք պարտավորված եք զգում այդ փաստաբանների դիմումին ընթացք տալ, բայց չէ՞ որ մեծ քաղաքական ուժ է, չե՞ք կարծում, որ պետք է հաշվարկի ելքերը։ Չեմ կարծում, որ արդքան էներգիա ծախսել, այդքան ապացույցներ ներկայացնել․․․ ընդամենը դա կարելի էր դիտարկել որպես տեխնիկական խնդիր»:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ոչ մի դիմումում կաշկանդված կամ պարտադրված չեն եղել․ «Ես նշեցի, որ բազմաթիվ են եղել դիմումները, որոնց մենք ընթացք չեն տվել, որովհետև հիմք չենք տեսել, բայց այստեղ հիմքը ցցուն է։ Եվ երկրորդը՝ բացարձակ կասկած չունեմ Ձեր ձայների վրա։ Դուք կարող եք խախտումներով ընտրել, խախտումներով փոփոխություններ անել օրենքների»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից