Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 22-03-2023

Անհրաժեշտ է կենտրոնանալ Ուկրաինայում խաղաղության հաստատման առաջարկների վրա. Լուկաշենկոն կոչ է անում Կիևին սպառված ուրանով զինամթերք չմատակարարել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկշենկոն հայտարարել է, որ պետք չէ աջակցել Ուկրաինայում ռազմական գործողությունների էսկալացիայի միտումին, փոխարենը պետք է առաջնորդվել խաղաղության առաջարկներով։ Ինչպես փոխանցում է բելառուսական Բելտա լրատվական գործակալությունը, Լուկաշենկոն այս մասին ասել է՝ պատասխանելով Ուկրաինային սպառված ուրանով զինամթերք մատակարարելու արևմտյան երկրների մտադրությունների մասին հարցին։

«Եթե նրանք խելագարվել են են, ուրեմն այս գործընթացին խթան կհաղորդեն։ Ահա ամենավատն ու ամենավտանգավորը։ Ուստի մենք պետք է մի փոքր մի կողմ քաշվենք խելագարությունից»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն ընդգծել է, որ եթե այդ զինամթերքը օգտագործվի, ապա Ռուսաստանի պատասխանը և դրա հետևանքները «սարսափելի կլինեն»։ Նրա խոսքով՝ հենց այդ զինամթերքը պայթի ռուսական զորքերի դիրքերի վրա, ռուսական պատասխանը սարսափելի դաս կլինի ողջ մոլորակի համար։ «Ռուսաստանը չի սպառել իր ուրան, դուք դա լավ գիտեք»,- հայտարարել է նա։

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղ կարգավորում, ինչի մասին խոսել են նաև Պուտինը և Սի Ծինփինը։ Նա նշել է, որ այս մոտեցման հետ համաձայն է թե՛ Ռուսաստանի ղեկավարություն, թե՛ աշխարհի ամենամեծ տերություններից մեկը՝ Չինաստանը, և շատ ու շատ ուրիշ երկրներին։

Վերջինս հայտնել է, որ եթե Ուկրաինայի ղեկավարությունը ավելի շատ բանականություն ունենար, ապա ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ։

«Ի վերջո, նրանք հիմնականում մեր ժողովուրդն են։ Մենք հասկանում ենք նրանց, նրանք հասկանում են մեզ։ Այստեղ այնտեղ, հատկապես Լեհաստանը Եվրոպայի բորենին է։ Այս լիտվացիները. լեհերի հետ էլ են իրար ատում։ Իմացեք, թե ինչու: Դե, ամերիկացիներն իրենց միավորել են։ Այս գոտին ստեղծվել է։ Նրանք պատրաստվում են պայքարել մեր դեմ։ Դե թող փորձեն»,- ասել է նա։

Լուկաշենկոն նաև հույս է հայտնել, որ ուրանի հարցը մոտ ապագայում կկարողանան քննարկել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ