Ներքին 3 տարի առաջ - 22:01 20-03-2023

Դատավորներն այլևս նաև սեփական կարծիք չեն արտահայտի, նրանց փոխարեն դա կանեն խոսնակները

ԲԴԽ նախագահը, ամփոփելով իր պաշտոնավարման առաջին կիսամյակը, դատավորներին առաջարկել է միասին քննարկել ու Հայաստանի Հանրապետությունում ազատ, անկախ դատավորի օր որոշել:

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել գործող դատավորներից մի քանիսի հետ՝ նրանց առաջարկները լսելու համար։ Սակայն բազմաթիվ դատավորներ, ովքեր նախկինում միշտ բաց են եղել լրագրողների հետ զրույցերի և հարցազրույցների համար, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Դատավորներից երկուսը, ովքեր պատասխանեցին մեր հեռախոսազանգին ,հրաժարվեցին հարցազրույց տալ՝ նշելով, որ նախ պետք է կապվեն դատական դեպարտամենտի հետ։

«Հիմա ստեղծված է խոսնակների ցանցը, հարցերին իրենք են պատասխանում, ճիշտ չի լինի, որ դատավորները հարցերին պատասխանեն»։

Դիտարկմանը, թե արդյոք սա նշանակում է, որ իրենց պետք է թույլ տան հարցերին պատասխանել, դատավորներից մեկն ասաց․ «Իրենք են հարցերին պատասխանում, որպեսզի լրագրողների հարցերին դատավորներն անընդհատ չպատասխանեն։ Ճիշտ չի նայվի, որ ես հարցազրույց տամ։ Եթե այդ մեխանիզմը ճիշտ չաշխատի կամ դժգոհ լինեք, կարող եք ԲԴԽ-ին կամ դեպարտամենտին դիմել»։

Նշենք, որ ԲԴԽ լրատվության վարչության պետ Լիլիթ Շաբոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր խոսնակներին ցանցին՝ նշելով, որ ցանցի ստեղծումը նպատակ է հետապնդելու կանոնակարգել դատավորների շփումը լրատվամիջոցների հետ բոլոր այն դեպքերում, երբ դատավորն իր ելույթներով հանդես կգա դատական իշխանության անունից:

«Իսկ մյուս բոլոր դեպքերում, երբ դատավորը կցանկանա ներկայացնել իր անձնական դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, ազատ է դա կատարել ցանկացած եղանակով՝ ընդգծելով, որ ներկայացնում է սեփական համոզմունքներն ու կարծիքը»:

Իրականությունը, սակայն, այն է, որ դատավորներն այլևս կաշկանդված են, որ միայն դատական իշխանության անունից հանդես գալու, այլև որևէ հարցով սեփական կարծիքն արտահայտելու համար։ Նրանց փոխարեն այլևս պիտի խոսնակներն խոսեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը