Ներքին 3 տարի առաջ - 20:06 20-03-2023

ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ոչ թե քննադատություն, այլ անհանգստություն էր․ Հովիկ Աղազարյան

«Մարտի 28-30-ին ես մասնակցելու եմ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ սոցիալական հանձնաժողովի նիստին»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատամավոր Հովիկ Աղազարյանը։

«Որպես հանձնաժողովի անդամներ՝ այն գործառույթները, որ մենք իրականացնում ենք, նպատակամղված են ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունը հնարավորինս միմյանց մոտեցնելուն, նաև պաշտպանության բնագավառներում գործակցության արդյունավետության բարձրացմանը, հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում փոխօգնությանը։ Մենք այդ բնույթի աշխատանքներ ենք իրականացնում։ Իսկ այս շրջանակներում ընդունված ցանկացած նախագիծ կրում է խորհրդատվական և ուղեցույցային բնույթ։ Քաղաքական բնույթի հարցեր մենք չենք քննարկում»,- ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, ու դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին, ասաց․ «Այն մտքերը, որոնք ՀՀ վարչապետն արտահայտեց ասուլիսի ժամանակ, արտահայտվում են արդեն 1․5-2 տարի շարունակ։ Այդտեղ ավելի շատ ոչ թե քննադատություն կա, այլ անհանգստություն, որ ՀԱՊԿ-ն կանոնադրությամբ սահմանված իր պարտավորությունները լիարժեքորեն չի կատարում։ Եվ դա նորություն չէ, որ մենք հիմա քննարկենք»,- ասաց նա։

Աղազարյանի խոսքով՝ իրենք աշխատանքներ են տանելու փոխադարձ գործակցության աշխատանքների բարելավման ուղղությամբ դրական դինամիկա ապահովելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել