Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:15 20-03-2023

Վստահ եմ, որ Արևմուտքի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայազգի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմերը համակարծիք են այն հարցում, որ երկրների ղեկավարությունների միջև ձևավորված փոխըմբռնումը փոխգործակցության հետագա առաջընթացի համար նշանակալի գործոն է, ինչը հնարավորություն է տալիս լուծելու առաջացող ցանկացած խնդիր:

«Մենք խոսել ենք նաև Հարավային Կովկասում անհանգստություն առաջացնող միտումների մասին: Տեսնում ենք արևմտյան երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու և եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը խաթարելու անթաքույց փորձերը՝ միևնույն ժամանակ մտածելով և հոգ տանելով ոչ թե այստեղ գտնվող երկրների, այլ սեփական աշխարհաքաղաքական շահերի մասին: Վստահ եմ՝ նման փորձերը դատապարտված են ձախողման», - ասել է նա:

Լավրովը հավելել է, որ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, վերահաստատել են բոլոր ուղղություններով բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը:

Լավրովի խոսքով՝ այսօր քննարկվել է եռակողմ հանդիպման թեման։ Հայկական կողմը հաստատել է վարչապետ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է հանդիպման անցկացմանը։ «Կարծում եմ, որ առաջիկայում, տեսնենք, թե որ օրերն են հարմար երեք նախարարներին»,- ասել է Լավրովը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ