Մշակույթ 3 տարի առաջ - 23:54 17-03-2023

Նոր բացահայտում Լեոնարդո դա Վինչիի մոր վերաբերյալ. նա եղել է Կովկասից

«Հնարավոր է, որ Լեոնարդո դա Վինչիի մայրը՝ Կատերինան, Կենտրոնական Ասիայի՝ կովկասյան լեռնային շրջանից առևանգված ստրուկ է եղել»։

Այսպիսի վարկած է առաջ քաշել Նեապոլի համալսարանի պատմաբան Կառլո Վեչեն մարտի 14-ին լրագրողներին տված մամուլի ասուլիսի ժամանակ։ Պատմաբանը հայտնաբերել է նախկինում անհայտ մի փաստաթուղթ, որը հաստատում է այս պնդումը: Նա այս փաստական հետազոտությունը ներկայացրել է Կատերինայի կյանքի մասին պատմող իր գրքում, վերնագրված “Il Sorriso di Caterina”(«Կատերինայի ժպիտը»)։ Վաղուց հայտնի է, որ Լեոնարդոն եղել է Ֆլորենցիայի նոտարի՝ Պիերո դ’Անտոնիոյի և Կատերինա անունով մի կնոջ ապօրինի որդին։ Լեոնադոն մեծացել է հոր տանն ու ստացել լավ կրթություն։ Ինչ վերաբերում է Կատերինային՝ շատ պատմաբաններ նրան ներկայացրել են, որ եղել է նա տեղի գյուղերից մեկից։ Տարիների ընթացքում առաջ են քաշվել այլընտրանքային պնդումներ: Թերևս ամենավիճահարույցը հնչել է 2014-ին իտալացի պատմաբան Անջելո Պարատիկոյի կողմից։ Նա պնդում էր, որ Կատերինան եղել է չինացի ստրուկ, որը բերվել է Ղրիմից վենետիկյան առևտրականների կողմից և վաճառվել ֆլորենցիացի բանկիրի:



Ինչ վերաբերում է Վեչեին, նա խոստովանեց, որ հետազոտությունը սկսել է հիմնվելով մոր՝ ստրուկ լինելու վարկածի վրա։ Նա հայտնաբերել է 1452թ-ի նոյեմբերի 2-ին թվագրված մի փաստաթուղթ (Լեոնարդոյի ծնունդից վեց ամիս անց), որը Կատերինա անունով մի չեքեզուհի ստրուկի էմանսիպացիայի փաստաթուղթն էստորագրված ոչ այլ ոք, քան Պիերոյի՝ Լեոնարդոյի հոր կողմից։
Վեչեի պնդումը շրջադարձային կարող է լինել դա Վինչիի կենսագրության հարցում։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին