Թուրքիան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը հաստատելու գործընթացը․ Էրդողան
copy image url

Թուրքիան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը հաստատելու գործընթացը․ Էրդողան

Արտաքին 2 տարի առաջ - 21:00 17-03-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի մեջլիսն առաջիկայում կսկսի հարցի քննարկումը։ Նրա խոսքով՝ Թուրքիան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը։

Վերջինս շեշտել է, որ Ֆինլանդիան անկեղծ և կոնկրետ քայլեր է ձեռնարկել՝ Անկարայի անվտանգային մտահոգությունները լուծելու համար։ «ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներն առանձին քննարկելու մասին որոշումը կայացվել է Ֆինլանդիայում ահաբեկիչների հանցակիցների բացակայության լույսի ներքո, ինչը չի կարելի ասել Շվեդիայի մասին»,- ասել է նա։

Անդրադառնալով Շվեդիայի անդամակցության հայտնին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Շվեդիայի հետ անդամակցության հարցով բանակցությունները կշարունակվեն դաշինքի դաշինքի սկզբունքների լույսի ներք՝ հաշվի առնելով Անկարայի վերաբերմունքն ահաբեկչության դեմ պայքարի թեմային։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան Շվեդիային է փոխանցել 120 ահաբեկիչների ցանկը, իսկ առանց այդ հանցագործներին արտահանձնելու, Անկարայի դրական վերաբերմունքն անհնար է։

«Ահաբեկչության դեմ պայքարի հարցը Թուրքիայի համար կարմիր գիծ է։ Անկարայի վերաբերմունքը Ստոկհոլմի դիմումին կորոշվի շվեդական կողմի կոնկրետ քայլերով»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Անկարան վճռական է տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու հարցում՝ մեկընդմիշտ փակելով այդ հարցը Թուրքիայի ապագայի համար։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կհաստատվի երկրի խորհրդարանի կողմից նախքան Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունները։ Նա վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի շարքերում զգալի ներդրում կունենա գլոբալ անվտանգության և կայունության գործում։ Վերջինս նաև նշել է, որ Թուրքիան կարևոր է համարում Ֆինլանդիայի դիրքորոշումը՝ ԵՄ-ին լիիրավ անդամակցության գործընթացում Թուրքիայի թեկնածությանը աջակցելու հարցում։

Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները հաստատվել են դեռևս 1924 թվականին, և դրանից հետո միայն ամրապնդվել են, ինչի վառ օրինակն էր փետրվարյան երկրաշարժերի ֆոնին Ֆինլանդիայի կողմից Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը։ Էրդողանն իր խոսքում նշել է նաև Ֆինլանդիայի հետ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը՝ շեշտելով, որ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականին հասել է 2 միլիարդ դոլարի։ «Մեր նպատակն է այս ցուցանիշը սկզբնական փուլում հասցնել 3 միլիարդ դոլարի, իսկ հետո՝ 5 միլիարդ դոլարի»,- ասել է նա։

Ֆինլանդիայի նախագահն իր հերթին Թուրքիայի կողմից իր երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումին աջակցելու որոշումը կարևոր նորություն է համարել Ֆինլանդիայի բոլոր բնակիչների համար։ «Մենք շատ երախտապարտ ենք ձեզ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էին դեռևս նախորդ տարվա մայիսին, և վերջիններիս դիմումը հաստատվել է դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։ Այս տարվա հունվարին Շվեդիայում Ղուրանը այրելու և Թուրքիայի նախագահ Էրդողանի խրտվիրակը տեղադրելու դեպքերից հետո Թուրքիայի իշխանությունները խիստ քննադատության ենթարկեցին Շվեդիային և սկսեցին ակնարկել, որ գործընթացի տարանջատման պարագայում կարող են աջակցել միայն Ֆինլանդիայի դիմումին։

Ամենից շատ դիտված

12:45 Շտապօգնության վարորդի աչքը կպել է, քնել է. տեսագրությունը կա. նոր մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից․ news.am
20:41 Բարև, «ՖԻՆՔԱ», ցտեսություն, վարկային պատմություն. Վիլեն Գաբրիելյանը «ճոճվում է» վարկերից
12:26 Վթարից մահացած շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել. Հայկ Կոստանյան
08:10 Ինչ սցենարներ են սպասվում Գյումրիում․ Հրապարակ
13:50 ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել
08:52 Երկրաշարժ` Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
21:15 Ժամը երեքից հետո Կրասարում կյանք չկա. տեսանյութ
20:30 Այն ի՞նչն է, ի՞նչը, ծնվել է Մեծ Բրիտանիայում, մեծացել է Բրազիլիայում, վախճանվել է ՀՀ-ում․ հարցեր՝ ՀՖՖ նախագահին
13:40 Երկաթգծի թունելի հիմքերը բացվել են, ամրացում չլինի՝ Հայաստանը կմնա առանց երկաթգծի. ալավերդցի  
18:20 Ռուբեն Վարդանյանը իր համառ ու համարձակ քայլով օրինակ է ծառայել անգամ ադրբեջանցի քաղբանտարկյալների համար. նրանք հացադուլ են սկսել