Արտաքին 3 տարի առաջ - 17:00 17-03-2023

Թուրքիայի ընդդիմությունը վստահ է, որ հաղթանակի դեպքում կկարողանա լավ և հավասարակշռված հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ

Թուրքիայի ընդդիմությունը վստահ է, որ նախագահական ընտրություններում իր միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի պարագայում կկարողանա լավ և հավասարակշռված հարաբերություններ պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Քըլըչդարօղլուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ունալ Չևիքեզը։

Վերջինս հայտնել է, որ ինչպես սառը պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հավասարակշռված հարաբերություններ էր պահպանում ԽՍՀՄ-ի հետ , այնպես էլ հիմա Անկարայի և Մոսկվայի միջև կարող են լինել լավ հավասարակշռված հարաբերություններ։ «Մենք հավատում ենք ընտրություններում մեր հաղթանակին և վստահ ենք, որ հաղթանակի պարագայում լավ հարաբերություններ կպահպանենք Մոսկվայի հետ»,- ասել է նա։

Չևիքեզը ավելի վաղ հայտարարել էր, որ ընդդիմության հաղթանակի պարագայում Ռուսաստանի հետ հարաբերություններում «կհիշեցնի, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական մրցակցությունը կայանալու է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վեց ընդդիմադիր կուսակցությունների կողմից նախագահի միասնական թեկնածու առաջադրված, հիմնական ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Նախընտրական հարցումների արդյունքները դեռևս չեն բացահայտում գալիք ընտրությունների ֆավորիտին, սակայն փորձագետները նշում են, որ այս ընտրարշավը իշխող կուսակցության և Էրդողանի համար ամենաբարդն է լինելու՝ հաշվի առնելով ավելի քան 49 հազար մարդու մահվան պատճառ դարձած ավերիչ երկրաշարժերը, ինչպես նաև տնտեսական ծանր վիճակը։

Ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում իշխում է 2002 թվականին, իսկ անձամբ Էրդողանը 2003-2014 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի, իսկ 2014-ից մինչև այսօր՝ նախագահի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից