Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:41 16-03-2023

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել են ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված բարեկամական կապերը, նշել է, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը կարևոր տեղ է գրավում: Նախարարի խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունը նպաստում են երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է հայ-ղազախական բարեկամական համագործակցության շրջանակում միջբուհական համագործակցության կայուն զարգացման ապահովման հնարավորությանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ:

Ժաննա Անդրեասյանը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքով՝ նմանօրինակ համագործակցությունը գիտական նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման առումով հեռանկարային է:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև երկու երկրների միջև մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խորացումն ու զարգացումը. «Այս տարի գարնանը ՀՀ մայրաքաղաքում անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի, իսկ աշնանը՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը»:

Ժաննա Անդրեասյանը Բոլատ Իմանբաևին տեղեկացրել է, որ 2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, և ցանկալի կլինի Ղազախստանի մշակույթի գործիչների մասնակցությունը հոբելյանական միջոցառումներին:

Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել ղազախական կողմի նախաձեռնություններին աջակցելու համար` նշելով, որ այս պահին երկու երկրների կառավարությունների, գերատեսչությունների և բուհերի միջև գոյություն ունի երկկողմ արդյունավետ համագործակցություն, որն անընդհատ զարգանում ու առավել խորանում է:

Բոլատ Իմանբաևը խոսել է նաև Ղազախստանում հայկական համայնքի գործունեության մասին՝ փաստելով, որ այն կարևոր նպաստ է բերում երկու երկրների բարեկամության ամրապնդմանը: Դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ղազախստանի համատեղ միջոցառումներին՝ կարևորելով «Ղազախստանի մշակույթի օրերը Հայաստանում» և «Հայաստանի մշակույթի օրերը Ղազախստանում» ծրագրերի անցկացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան