Ներքին 3 տարի առաջ - 17:29 14-03-2023

4-5 տարվա տառապանքից ու չարչարանքից հետո հուշագիր ստորագրեցինք․ Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

«Բոլոր քայլերը փորձում ենք ձեռնարկել, որ ՀՀ-ի ներդրումային գրավչությունը մեծանա։ 4-5 տարվա տառապանքից, չարչարանքից ու ուսումնասիրությունից հետո հուշագիր ստորագրեցինք Ամուլսարի հանքի շահագործման համար։ Դա շատ մեծ ու լուրջ ներդրումային խթան է ՀՀ-ի համար»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընթացքում շատ կարևոր բան փոխվեց, որ ՀՀ կառավարությունը 12,5% փայաբաժին է ստանում նախագծում։ Այսինքն՝ ՀՀ ժողովուրդը։ Սա նշանակում է, որ շահույթներից ՀՀ բյուջեն կստանա եկամուտներ։ Տարեկան յոթ միլիոն դոլար ազդակիր համայնքները կստանան։ Սա նշանակում է, որ Ջերմուկը, Վայքը, Սիսիանը տարեկան բյուջեներն առնվազն կկրկնապատկեն։ Առնվազն Ջերմուկինն ու Վայքինը։ Հետևաբար, սուբվենցիոն հնարավորությունները կկրկնապատկվեն՝ աշխատատեղեր, ներդրումային հնարավորություններ․․․»,- նշեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում